Թալանել են «Արդշինբանկի» բաժնի պետի ավտոմեքենան. Տարել են նույնիսկ կոշիկները
Նոյեմբերի 6-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ ժամը 08:40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Կենտրոն վարչական շրջանի բնակիչ, 44-ամյա Կատարինա Ստեփանյանից, ով հայտնել է, որ նոյեմբերի 5-ի ժամը 20:00-ից մինչև նոյեմբերի 6-ի ժամը 08:30-ի սահմաններն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անիձինք իրենց շենքի՝ Տպագրիչների փողոցի 13 շենքի բակում կոտրել են իր ավտոմեքենայի ապակին և ավտոմեքենայի միջից գողացել պայուսակը, որի մեջ եղել է իր անձնագիրը, կարևոր փաստաթղթեր, գումար: Գողը կամ գողերը ավտոմեքենայից տարել են նաև մագնիտոֆոնն ու կոշիկները:
Կ. Ստեփանյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում՝ որպես բաժնի պետ: Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:


















































Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով
Արհեստական բանականության օրեր 2026
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայո...
ՕՌԱՆԺ ՕԻԼ ՍՊԸ-ին պատկանող լցակայանում արձանագրվել է թերլիցքավորման դեպք
2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվի
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի
ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն