Ռազմիկ Մարտիրոսյան. «Սխալվելու հավանականությունը մեծ է, քանի դեռ...» (Տեսանյութ)
«Ազատ միտք և ազատ խոսք» հասարակական կազմակերպության նախաձեռնած՝ «Արտահերթ ընտրությունների ազդեցությունը Հայաստանի քաղաքական կյանքի վրա» թեմայով քննարկման ժամանակ ՀՀ սոցապ նախկին նախարար Ռազմիկ Մարտիրոսյանը հետաքրքիր սոցիոլոգիական դիտարկումներով հանդես եկավ՝ փաստելով, որ քանի դեռ հասարակությունն անկեղծորեն չի առնչվել իր անցյալի՝ նախորդ 30 տարիների պատմության հետ, չի կարողացել ինքնաքննադատաբար հասկանալ, թե ի՞նչ է տեղի ունեցել անցած 30 տարիներում և ինչո՞ւ է այս օրն այսպիսին, ապա սխալվելու հավանականությունը միշտ մեծ է լինելու։ Ըստ բանախոսի, այս բանաձևը գործում է և՛ անձի մակարդակում, և՛ հասարակության։
«2017 թվականի ապրիլյան ընտրությունները իրավական առումով լավագույնն էին․ դա այն եզակի ընտրություններից մեկն էր, որ հանձնաժողովականների մակարդակում որևէ դժգոհություն և բողոքներ չեղան։ Սոցիոլոգիական առումով , սակայն, տեղի ունեցավ առևտրային գործարք։ 2017 թ․ ապրիլյան ընտրություններում ձևավորվել էր, այսպես կոչված, «քվեների սև շուկա» և ովքեր ի վիճակի էին, կարող էին գնել այդ ձայները։ Այսինքն, սոցիալական մի շերտ իր ձայնը որպես ապրանք էր դիտում։ Ցավոք, այդ սոցիալական շերտը նաև այսօր է պահպանվում և, կարծում եմ, առաջիկա ընտրություններում մի ստվար սոցիալական շերտ պարզապես չի գնա ընտրության, քանի որ ենթադրում է, որ դրա համար պետք է վճարվի։ Այդ շերտը չէր էլ պատկերացնում, որ դա օրինախախտում է։ Ի՞նչ արդյունքի հասանք․ այդ ռեյտինգային համակարգի միջոցով այդ ընտրություններում, կարծեք թե, Հայաստանում արմատավորվեց, պայմանական ասած՝ «լորդերի հակակարգեր», երբ ամեն մի ընտրատարածքում այդ ռեյտինգավորը ձեռք բերեց որոշակի ազդեցություն՝ մասնավորապես իրենց էր վերապահված կադրային քաղաքականությունը՝ այդ թվում և ուժային մարմինների, իրենց էր վերապահված համայնքային ղեկավարների նշանակումը։ Այս առումով, իշխանությունը հասավ կառավարելիության կատարելության»։
Ռազմիկ Մարտիրոսյանի խոսքով՝ մինչև հեղափոխությունն արդեն տեսանելի էր, որ հայ հասարակությունն ունի մեռնող հասարակություններին բնորոշ չարություն․ «Չարության դոզան այնքան էր մեծացել հասարակության մեջ, որ տանում էր մահացման։ Խոսքը ազգի մասին չէ, այլ հասարակության»։
Անդրադառնալով վերջին տարվա իրադարձություններին՝ 2018 թվականի ապրիլյան շարժմամբ՝ հասարակությունը չեղարկեց 2017 թվականի ԱԺ ընտրությունների արդյունքները, սակայն այդ շարժումը չբերեց կառուցվածքային համակարգի ձևավորման, այլ մնաց անձնային մակարդակում։
Մանրամասները Hayeli.am-ի տեսանյութում
Աննա Բաղդասարյան
Top-News.am


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի
Գազամատակարարման դադարեցումներ՝ Արարատի և Տավուշի մարզերում
Իրանը պարտություն է կրում և այդ պատճառով ցանկանում է շատ արագ ամեն գնով գործարք կնքել. Թրամփ
Վոլեյբոլի Եվրոպայի Մ20 տղաների առաջնության առաջին փուլը կանցկացվի Երևանում
Fashion Scout Armenia 2026 մրցույթի եզրափակիչ փուլ
Սյունիքի մարզում սեպտեմբերի 15-ին և 16-ին գազամատակարարման ընդհատումներ կինեն
ԵՄ երկրները պատժամիջոցներ են պատրաստում Ռուսաստանից 1600 ֆիզիկական անձի և ընկերության դեմ