Ի վերջո, որքա՞ն է կրճատվելու աղքատությունը. այս հարցի պատասխանը Ջանջուղազյանը չուներ
Լավ, մեր աղքատությունն ինչքա՞ն է կրճատվելու. չէ՞ որ մեր նպատակը դա է չէ՞, չունենալ աղքատ քաղաքացի, չունենալ աղքատ հասարակություն, ինչքա՞ն է կրճատվելու աղքատությունը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 7-ին, ՀՀ Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը՝ հարցն ուղելով ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանին:
«Բյուջեի 4,5% աճ ենք նախատեսում, եկամուտների աճ ենք նախատեսում, հարկեր-ՀՆԱ փոխում ենք, գումարները հավաքում, ծախսում ենք ու արդյունքում ի՞նչ ենք ունենում, մեկ շատ կարեւոր ժողովրդագրական չափանիշ, որն ամենաէականն է՝ աղքատության չափը: Քանի՞ տոկոս է աղքատությունը կրճատվելու»,-ասաց Հակոբյանը:
Ի պատասխան Ջանջուղազյանը նշեց, որ աղքատության կրճատման խնդիրը եւ դրա կապ այս կամ այն ծրագրից հարցերի հարց է եղել միշտ. «Երբ քննարկում էինք ծրագրային ձեւաչափով բյուջեի ներկայացումը, համաձայնեցինք, որ սա ճշգրիտ գիտություն չէ, այսինքն բացարձակ բանաձեւերի մասին չէ խոսքը: Մենք, ըստ էության, երբ գնահատում ենք նպատակները, տակը դնում ենք տրամաբանություն, որ օրինակ՝ եթե ասում ենք, որ պետք է ունենանք բարձր արտադրողական գյուղատնտեսություն, դա, ի վերջո, կհանգեցնի՞ աղքատության նվազեցմանը, թե ոչ: Տրամաբանությունն ասում է, որ կհանգեցնի, բայց Ձեր հարցը խորն է, դուք հարցնում եք՝ ի՞նչ չափով կնվազեցնի: Դա ենթադրում է, որ դեռ չենք հասել այդ աստիճանի, որ կարողանանք դատողություն անել եւ գնահատել: Եթե Ձեզ հայտնի է, քննարկենք եւ գտնենք ճիշտ լուծումները»,-ասաց նա:
Հակոբ Հակոբյանը համաձայնեց, որ աղքատության կրճատումը քաղաքական գնահատման խնդիր է. «Բայց, երբ գրում ենք բյուջետային ծրագրավորում, մենք չուինենք այդ բանաձեւը. լավ, մենք այդ բանաձեւը պե՞տք է գտնենք, թե՞ ոչ»,-հարցրեց նա:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արսեն Մանուկյանն արձագանքեց, որ այսօր պետության կողմից տրվող միջոցներն ավելի շատ աղքատությունը մեղմելու միջոց են, քան աղքատության կրճատմանը նպաստելու:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ