Ողբերգական վթար Գորիս-Կուբաթլի ճանապարհին. ՊՆ բեռնատարը վթարի է ենթարկվել. 4 զինվոր մահացել է, կան վիրավորներ
Այսօր՝ նոյեմբերի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գորիս-Կուբաթլի ավտոճանապարհի 39 կմ հատվածում։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ՀՀ ՊՆ համարանիշներով բեռնատար ավտոմեքենան ժամը 12։00-ի սահմաններում Գորիսից դեպի Կուբաթլի ճանապարհին վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով 4 զինվոր մահացել է, կան մի քանի վիրավորներ։
Այս պահին դեպքի վայր են ժամանում ՀՀ պաշտպանության նախարարության, ինչպես նաև Ռազմական Ոստիկանության և ՀՀ ՊՆ N բանակային կորպուսի ծառայողները։
Աղբյուրի տեղեկություններով՝ զինվորներից երկուսը տեղում են մահացել, մեկը՝ հիվանդանոցի ճանապարհին, մեկն էլ՝ հոսպիտալում։
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում նշել է զոհերի անունները.
1. Հայրապետ Վոլոդյայի Նաիրյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Էրեբունու ԶԿ
2. Հրանտ Արայի Գասպարյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Շահումյանի ԶԿ
3. Էդգար Արմենի Հունանյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Հրազդանի ԶԿ
4. Դավիթ Բենիամինի Մելքոնյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Թալինի ԶԿ


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...