Նորատուսցի Արան գրավի դիմաց ազատ արձակվեց
Հյուսիսային պողոտայում գործող ակումբներից մեկում տեղի ունեցած խուլիգանության գործով կալանավորված, հանցագործ աշխարհում Նորատուսցի Արա անունով հայտնի Արա Բանդուրյանը քիչ առաջ ազատ է արձակվել «Նուբարաշեն» ՔԿՀ–ից։
Այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի վարչությունից։
Բանդուրյանի պաշտպան Կարեն Բատիկյանը հայտնեց, որ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը և իր պաշտպանյալի նկատմամբ թույլատրելի ճանաչել գրավը։ Բանդուրյանը 2 մլն դրամ գրավի կիրառմամբ ազատ է արձակել կալանքից։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13–ին ժամը 2-ին Հյուսիսային պողոտայի ակումբներից մեկում Նորատուս գյուղի բնակիչ Արա Բանդուրյանը ակումբի աշխատակիցների և հաճախորդների ներկայությամբ իր մոտ եղած դեռևս չպարզված ատրճանակով մի քանի անգամ կրակոցներ է արձակել:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 258–րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ Արա Բանդուրյանը ներկայացել է ոստիկանության Կենտրոնական բաժին ոստիկանության ծառայողների իրականացրած բացատրական աշխատանքի շնորհիվ։ Հոկտեմբերի 16–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Արա Բանդուրյանը երկու ամսով կալանավորվել էր։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ