Խանջյան փողոցում վեճն ավարտվել է դանակահարությամբ. միջադեպին մասնակցել է 9 երիտասարդ
Նոյեմբերի 5-ին, ժամը 16.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի, ձախ ազդրի վերին երրորդականի, պոչուկի ձախ կեսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 18-ամյա Համլետ Ն.-ն:
Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.00-ին, Խանջյան փողոցի թիվ 9 հասցեի դիմաց Համլետ Ն.-ն, 17-ամյա Դերենիկ Մ.-ն, 17-ամյա Ալբերտ Ս.-ն, 18-ամյա Արթուր Ա.-ն, 17-ամյա Նաիրի Ս.-ն եւ 17-ամյա Կարեն Ս.-ն վիճաբանել են 18-ամյա Նարեկ Կ.-ի, 18-ամյա Լեւոն Ս.-ի, 18-ամյա Կամո Կ.-ի հետ, ինչի ընթացքում Նարեկ Կ.-ն իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է Համլետ Ն.-ին: Նարեկ Կ.-ն ձերբակալվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք հանդիսացող սուր կտրող-ծակող գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ