Ոստիկանությունում նոր պարեկային շարժական ծառայություն կստեղծվի. Օսիպյանը մանրամասներ հայտնեց
«ՀՀ 2019թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով ՀՀ ոստիկանությանը կհատկացվի 61, 9 մլրդ դրամ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 6-ին, ԱԺ-ում 2019 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանն ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Նրա խոսքով, 6 ծրագրերի համար հատկացվել է 45,6 մլրդ դրամ, եւ դրանց իրականացման աջակցման 4 ծրագրերի համար՝ 16,3 մլրդ դրամ. «Նախատեսվում է իրականացնել ընդհանուր առմամբ 21 քաղաքական միջոցառում»,-ասաց նա:
Ոստիկանապետը նշեց, որ 2019 թ-ի ՀՀ ոստիկանությունում սկիզբ է դրվել կազմակերպչաիրավական եւ կառուցվածքային օպտիմալացման գործընթաց, որի նպատակը կառուցվածքի արդիականացումն է:
Օսիպյանի խոսքով՝ ավարտական փուլում են գտնվում քրեական հետախուզության եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունների հենքի վրա քրեական ոստիկանության դեպարտամենտի ձեւավորման աշխատանքները. «Այն միտված է գործառույթների անհարկի կրկնությունների բացառելուն, ինչպես նաեւ տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացվող նմանատիպ գործառույթները մեկ միասնական ստորաբաժանման իրավասությանը հանձնելուն»,-ասաց նա:
ՀՀ ոստիկանապետը նշեց, որ նախատեսվում է ոստիկանությունում ստեղծել նոր պարեկային շարժական ծառայություն. «Նպատակը պետք է հանդիսանա քաղաքացիներին աջակցություն ցուցաբերելը նրանց կողմից սեփական իրավունքները եւ օրինական շահերը պաշտպանելիս, նաեւ օգնություն ցուցաբերելը անօգնական կամ կյանքի համար վտանգավոր, կամ այլ իրավիճակում հայտնված քաղաքացիներին, երթեւեկության կազմակերպման խցանումների զանգվածային կազմակերպման եւ վթարների, նաեւ տեխնածին աղետների եւ արտակարգ իրավիճակների ընթացքում»,-ասաց նա:
Օսիպյանը նշեց, որ նախատեսվում է


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում