Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Bentley առաջին էլեկտրական ամենագնացը Էլեկտրամոբիլների և լիցքավորվող հիբրիդների վաճառքը կրճատվել է Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը Թիրախն այդ ժամանակ պետք է լիներ ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը 2028 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վիճակահանության զամբյուղները ձևավորվել են Թբիլիսիում մեկ օրվա ընթացքում երթևեկում է մինչև 900 հազար տրանսպորտային միջոց Globe Soccer Awards 2026. բոլոր հիմնական անվանակարգերն ու անունները Մենք հանձնառու ենք կերտելու աշխարհ, որտեղ կանայք ապահով են, նրանց ձայնը՝ լսելի, իսկ ձգտումները չեն սահմանափակվում վախով Ես շատ կցանկանայի, որ խաղաղության պայմանագիրը վերջապես ստորագրվեր և ուժի մեջ մտներ Պատմություն՝ հնչողությամբ մեկ դար Թրամփին դիմավորել է Չինաստանի նախագահը Լիոնել Մեսսին պահանջել է դադարեցնել իր անվան օգտագործումը կոմերցիոն նպատակներով

Bentley առաջին էլեկտրական ամենագնացըԷլեկտրամոբիլների և լիցքավորվող հիբրիդների վաճառքը կրճատվել էՀարի Փոթերը և փիլիսոփայական քարըԹիրախն այդ ժամանակ պետք է լիներ ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը2028 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վիճակահանության զամբյուղները ձևավորվել են Թբիլիսիում մեկ օրվա ընթացքում երթևեկում է մինչև 900 հազար տրանսպորտային միջոցGlobe Soccer Awards 2026. բոլոր հիմնական անվանակարգերն ու անուններըՄենք հանձնառու ենք կերտելու աշխարհ, որտեղ կանայք ապահով են, նրանց ձայնը՝ լսելի, իսկ ձգտումները չեն սահմանափակվում վախովԵս շատ կցանկանայի, որ խաղաղության պայմանագիրը վերջապես ստորագրվեր և ուժի մեջ մտներՊատմություն՝ հնչողությամբ մեկ դարԹրամփին դիմավորել է Չինաստանի նախագահըԼիոնել Մեսսին պահանջել է դադարեցնել իր անվան օգտագործումը կոմերցիոն նպատակներովՋեյմս Քեմերոնը Հայաստան չի գաԿրիշտիանու Ռոնալդուի հեռանալն ինձ շատ տխրեցրեցԱրգենտինայի ազգային հավաքականը Կոստա Ռիկայի դարպասն է ուղարկել 7 անպատասխան գնդակ Մինչև 45 միլիարդ եվրոյի լրացուցիչ ֆինանսական աջակցություն ՈւկրաինայինԿօգտվենք բոլոր գործիքներիցՄառլա Բլոուն միացել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովինՄայքլ Ջեքսոնին պատկանող ավելի քան 100 անձնական իր վաճառքի է հանվել Julien’s Auctions աճուրդումՄենք չենք պարտադրում, մենք խնդրում ենք, բացատրում և շահագրգռում ֆինանսական միջոցներովԻ գիտություն զանգվածային լրատվության միջոցներիՊուտինը և Սի Ծինփինը քննարկել են ուկրաինական հակամարտության կարգավորման հարցըՖրանսիայի ոստիկանությունը ավելի քան 7 հազար մարդու է ձերբակալել Առանց ձմեռային անվադողերի երթևեկելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 400 վարորդԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Karcher-ի ներկայացուցիչներն ու Երևանի քաղաքապետարանը քննարկել են համագործակցությունըՃապոնիայի դեսպանն ավարտում է դիվանագիտական առաքելությունը ՀայաստանումՀավատարիմ մնալով իմ սկզբունքներին, չէի կարող մերժել այդ առաջարկըՄոլդովայի օդային տարածքը ժամանակավորապես փակվել էԱնշարժ գույքի շուկան ՀայաստանումՍուրեն Պապիկյանը Բրյուսելում մասնակցել է Շումանի անվտանգության և պաշտպանության համաժողովի բացմանը (տեսանյութ)Նախապատվությունը տրվելու է հանրային տրանսպորտին. ԱվինյանՖինլանդիան մտադիր չէ դուրս գալ ՆԱՏՕ-իցՔաղաքացիները հնարավորություն կունենան կամավոր ապահովագրել նաև ընտանիքի անդամներինԱզգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան 18.11.2026 (ուղիղ)Ինչո՞ւ են ՀԷՑ-ի նախկին ղեկավարները թանկ գներով ձեռք բերել սովորական հենասյուները. Ալեքսանյան2027 թվականին պաշտպանական ոլորտի ծախսերը 53 մլրդ դրամով ավելացել ենՀայաստանի Մ-19 հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետՆոյեմբերի 18-ին ԿԲ-ի ռեեստրը ժամանակավորապես չի գործիՆպատակը` ՀՀ արտահանման ծավալները ավելացնելն է ինչպես ԵՄ, այնպես էլ ԵԱՏՄ ու Մերձավոր Արևելքի շուկաներ. ՊապոյանԱվտովթարների հետևանքով 9 ամսում մահացել է 12 անչափահաս, վիրավորվել՝ 700TRIPP տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Ադրբեջանի հետԲոլորը պետք է կենտրոնանան մեկ հարցի՝ Հայաստանի տնտեսության զարգացման վրաՂարաբաղից տեղահանվածների բնակապահովման ծրագրի տեմպն արագացել էՔննարկվել են Հայաստանի Հանրապետությունում դրոշմավորման փորձնական ծրագրերըԵրիտասարդական մայրաքաղաքի կոչման համար մրցում են Հրազդան և Վաղարշապատ քաղաքներըԵվրոպական ակումբային ֆուտբոլում պատմական փոփոխություն է սպասվումԻրանը հարվածել է Քուվեյթին եւ Բահրեյնին, կոալիցիան՝ Եմենի հութիներինՀայտնի են 2027 թվականի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետներըԱրթուր Պողոսյանը Թեհրանում հանդիպել է Ամին Հոսեյն Ռահիմիի հետ
Հայաստան

Եթե Ն. Փաշինյանը շարունակի դիրիժորել բանական խոսքն ու միտքը մերժող հրապարակի հո´ւ-հո´ւ-հո´ւ գը´մփ-ը ...

Անորոշ և մտահոգիչ է Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը և միջպետական հարաբերությունների ընդհանուր վիճակը մեր ռազմավարական դաշնակցի`ՌԴ-ի հետ: Այս մասին նշում է ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական մեկնաբան Ռուբեն Հակոբյանն իր հոդվածի մեջ, որտեղ անդրադառնում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցին Հայաստան, ինչպես նաև ՀՀ իշխանությունների կողմից վարվող արտաքին քաղաքականությանը:

Հոդվածը ներկայացնում ենք ստորև.

«Թերևս, ներքաղաքական կյանքում իշխանությունների վարած սիրողական, իսկ հաճախ` բացահայտ կոպիտ սխալները հետագայում, հեղափոխական էյֆորիայից ձերբազատվելու դեպքում, կարող են և ուղղվել: Բայց արտաքին քաղաքական հարթակում որևէ սխալ կարող է որոշիչ, նույնիսկ` ճակատագրական լինել պետության համար:

Այս առումով, կարծում եմ, Հայաստանի արտաքին քաղաքականությունն այսօր բավականին անպաշտպան վիճակում դեգերում է տարածաշրջանի աշխարհաքաղաքական փոթորկվող ալիքների վրա: «Մեր արտաքին քաղաքականությունը հայամետ է»` իշխանությունների այս հայեցակարգ- եզրույթը, ըստ էության, ընդամենը հասարակության ազգային-պետական արժանապատվության բաց էմոցիան գողացող լոզունգ է:

Կարելի է ասել` վարվող քաղաքականությունը ոչ մի ՄԵՏ է, ավելին, վերջին զարգացումների խորապատկերին` նույնիսկ հայավնաս: Ջոն Բոլթոնի հետ հանդիպումից հետո զգացվեց, որ Ն. Փաշինյանը վախեցած է: Եվ այդ վախը շտապեց փոխանցել նաև հասարակությանը` ազդարարելով, որ հայ-իրանական սահմանը դե ֆակտո կարող է փակվել:

Այդ հանդիպմանը, ինչպես Ն.Փաշինյանը կասեր` ծուռ վզով կամ վախեցած չներկայանալու դեպքում, Բոլթոնի ակնկալիքներին ի պատասխան կարելի էր ընդամենը հայտարարել, որ մենք` ինքներս, Մինսկի խմբի ձևաչափով և համախոհությամբ կորոշենք, թե երբ և ինչպես անդրադառնալ արցախյան հիմնահարցին, իսկ ԱՄՆ նախագահի խորհրդականի ակնարկը` Իրանի հետ սահմանը փակելու մասին, ինչն այսօր մեզ համար կենսական տարածք է, նշանակում է հաշվի չառնել շրջափակման մեջ հայտնված Հայաստանի վիճակը և այդ քայլով գրեթե ամբողջությամբ բլոկադայի ենթարկել Հայաստանը:

Դա, թերևս, կլիներ այբբենական ճշմարտություններ բարձրաձայնող ինքնիշխան պետության ղեկավարի արժանապատիվ և դիվանագիտորեն անխոցելի պատասխանը: Որքան էլ հետագայում նախարարի պաշտոնակատար Զ. Մնացականյանը փորձեց զգուշորեն խմբագրել Ն. Փաշինյանին, բայց, ինչպես ասում են, ավետաբեր թռչունը արդեն թռել էր. տրամադրությունը` շոշափված էր, հանձնարարականը` տրված:

Շատ ավելի անորոշ և մտահոգիչ է Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը և միջպետական հարաբերությունների ընդհանուր վիճակը մեր ռազմավարական դաշնակցի` ՌԴ-ի հետ: Ակնհայտ է, որ ոչ միայն Կրեմլը, նաև ռուսական քաղաքական միտքն անթաքույց անվստահություն են հայտնում Ն.Փաշինյանի վարած քաղաքականությանը: ԵՎ դա հասկանալի է. բացահայտ հակառուս, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ՄՄ-ի և, ընդհանրապես, հայ-ռուսական ցանկացած հարաբերություն Հայաստանի զարգացմանը խոչընդոտող որակող երեկվա ընդդիմադիրն իշխանության գալով միանգամից, հաշված օրերի ընթացքում արմատապես փոխում է իր մոտեցումները` առիթը բաց չթողնելով իր անվերապահ հիացմունքն արտահայտել այդ կառույցների ու հայ-ռուսական հարաբերությունների աննախադեպ ջերմության մասին:

Նույնիսկ Դուշանբեում վերջերս տեղի ունեցած ԵԱՏՄ-ի գագաթնաժողովից հետո, իր իսկ ձևակերպմամբ` շոկ է ապրել փակ նիստերում «բռնապետների»` այդ կառույցում քննարկվող ժողովրդավարական և առողջ դիսկուրսից: Հավատալ երեկվա ընդդիմադիրի նման արմատական կերպարանափոխությա՞նը, թե՞… Վերջերս մեր լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ռուսական իշխանամետ քաղվերլուծաբաններից մեկն ուղղակի անհամոզիչ ու անվստահելի է որակել Ն. Փաշինյանի քաղաքական կեցվածքը ՌԴ-ի նկատմամբ: Մտահոգիչ համարելով հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակը` ծիծաղելի է համարել Ն. Փաշինյանի կողմից Վ.Պուտինի հետ յուրաքանչյուր հանդիպումից հետո անձամբ Ռուսաստանի նախագահի հասցեին բացառիկ ջերմ և ընկերական հարաբերությունների մասին շարունակաբար ձոնվող դիֆերամբները:

Իսկ այս ընթացքում Ադրբեջանը ՌԴ-ի հետ հարաբերություններում բավականին լուրջ և փաստաթղթավորված հաջողություններ է գրանցել: Վերջին ավելի քան երկու տասնամյակների ընթացքում ռուս-ադրբեջանական հարաբերությունները երբեք այնքան ջերմ, փոխշահավետ ու ռազմավարական գործընկերության տիրույթում չեն եղել, ինչպիսին այսօր է: Վերջերս նրանց միջև ստորագրած 15 միջպետական պայմանագրերը, իսկ, որ ՌԴ-ի համար առավել կարևոր է` Կասպից ծովի կարգավիճակի մասին համաձայնագիրն այդ հարաբերությունների բարձր մակարդակի փաստական վկայությունն են: Ի դեպ, այդ համաձայնագրի ստորագրմանը շուրջ 25 տարի շարունակ ընդդիմանում էր հատկապես Ադրբեջանը. ռուսական կողմի պահանջն իմպերատիվ էր` բացառել Կասպից ծովում երրորդ պետության ռազմական ներկայությունը, ինչը, ակնհայտորեն, հատկապես Ադրբեջանի դաշնակիցների սրտով չէր:

Ի վերջո` համաձայնությունը կայացվեց… Ի՞նչ փոխվեց այս ընթացքում կամ, ավելի ստույգ` ի՞նչ գին պետք է վճարի ռուսական կողմը Ադրբեջանին, որտե՞ղ այն պետք է փնտրել… Չմոռանանք նաև, որ ՌԴ-ն, Ղազախստանի և Բելառուսի հետ միասին աշխատում են, որպեսզի օր առաջ Ադրբեջանը որևէ կարգավիճակով մաս կազմի ՀԱՊԿ-ին: Իսկ առայժմ մենք, մեր իսկ դուխով կեցվածքի շնորհիվ, ստվերելով այդ կարևորագույն կառույցի հեղինակությունը, խնդրահարույց դարձրինք ՀԱՊԿ-ի գործող կանոնադրությամբ այդ կառույցը ղեկավարելու մեր պետության իրավունքը:

Վերջապես, պետք է վերջ տալ միջազգային ամբիոններում Ն. Մանդելային ցիտելով և Վ.Պուտինին անպատասխան հաճոյախոսելով դեգերել արտաքին քաղաքական հարթակներում` առանց ժամանակի մարտահրավերներին դիմակայող հստակ մշակված հայեցակարգի: Եվ դա այն դեպքում, երբ ակնհայտ տեսանելի են Հայաստանին նետված մարտահրավերներն ու դրանց վտանգավորության սահմանը: Այսօր արդե´ն ուշացել ենք: Եվ եթե իշխանության փաստացի միակ կրողը` Ն.Փաշինյանը, շարունակի դիրիժորել բանական խոսքն ու միտքը մերժող հրապարակի հո´ւ-հո´ւ-հո´ւ գը´մփ-ը, շարունակի սևեռված օգտագործել նախկինների նկատմամբ եղած ատելության ռեսուրսը` սեփական իշխանությունը առավել ամրապնդելու նպատակով, վաղը կարող է շատ ավելի ուշ լինել…

Եվ այնժամ, արդեն նախադեպով` ինչ-որ մեկը կարող է ճիշտ լինել, Նիկոլը` սխալ…»: