Կապկպված ոստիկանը զինաթափել է հանցագործին և փրկել պատանդին
Չինական Խենան մարզի Լոխե քաղաքային շրջանում ոստիկանը փրկել է պատանդին՝ կապված ձևանալով։ Հատուկ գործողությունների տեսանյութը YouTube-ում հրապարակել է New China TV հեռուստաալիքը։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է հանցագործը դանակը դրել կնոջ կոկորդին, սպառնացել է սպանել նրան և ինքն իրեն և պահանջել է, որ ոստիկանները իրեն չմոտենան: Բանակցությունների ընթացքում իրավապահ մարմինների աշխատակիցներից մեկը՝ ոստիկանության հատուկ ուժերի կապիտան Վանգ Պեյը համոզեց առևանգչին իրեն պատանդ վերցնել կնոջ փոխարեն և տղամարդու հանգիստ լինելու համար, խնդրել է կապել իր ձեռքերն ու ոտքերը:
Հանցագործի կողքին հայտնվելով Վանգը արձակել է կապանքները և հարձակվել նրա վրա։ Ոստիկանին օգնության են հասել գործընկերները, և տղամարդը զինաթափվել է։
Գործողության ընթացքում ոստիկանը վիրավորվել է, պատանդ կինը չի տուժել։


















































Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով
Արհեստական բանականության օրեր 2026
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայո...
ՕՌԱՆԺ ՕԻԼ ՍՊԸ-ին պատկանող լցակայանում արձանագրվել է թերլիցքավորման դեպք
2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվի
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի
ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն