Ովքեր են գլխավորելու «Հանրապետության» ցուցակը. Արամ Սարգսյանն ընտրել է
«Ժամանակ» թերթը գրում է. ««Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն արդեն ընտրել է այն թեկնածուներին, ովքեր պետք է գլխավորեն կուսակցության համամասնական ցուցակը: Նրանց հիմնական մասը ԵԿՄ-ական ծագում ունի:
Մասնավորապես՝ «Հանրապետության» ցուցակում կլինեն ԵԿՄ փոխնախագահ Արա Կետիկյանը, Ղուկաս Ուլիխանյանը, պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը, նաեւ լրագրող Անահիտ Ադամյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































