ՄԱԿ հատուկ զեկուցողը Հայաստան կայցելի
Խաղաղ հավաքների եւ միավորումների ազատության իրավունքի հարցերով ՄԱԿ հատուկ զեկուցող Կլեմենտ Նյալետսոսի Վուլը 2018թ․ նոյեմբերի 7-16-ը Հայաստան կայցելի՝ խաղաղ հավաքների եւ միավորումների ազատության իրավունքի իրականացումը գնահատելու համար։
«Հայաստանն ապրում է խաղաղ ժողովրդավարական անցում, որը մարդու բոլոր իրավունքների պաշտպանությունն ու խրախուսումը ուժեղացնելու մեծ պոտենցիալ ունի, մանավանդ խաղաղ հավաքների եւ միավորումների ազատությունը, ինչպես նաեւ՝ օրենքի գերակայությունը ամրապնդելու, որպեսզի օգուտ քաղի ժողովրդավարական նվաճումների եւ տնտեսական զարգացման իրականացումից։ Այս այցն ինձ հնարավորություն կտա տարբեր շահագրգիռ կողմերից հավաքված առաջին ձեռքից տեղեկատվությամբ ուսումնասիրել Հայաստանում խաղաղ հավաքների եւ միավորումների հետ կապված հարցերը»,- ասել է նա։
Իր 10-օրյա առաքելության ընթացքում Վուլը կայցելի Գյումրի, Վանաձոր, Վայք եւ Երեւան, կհանդիպի կառավարական պաշտոնյաների, դատական եւ օրենսդիր մարմինների, ԶԼՄ-ների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ինչպես նաեւ՝ Մարդու իրավունքների պաշտպանի հետ։ Նա նաեւ կհանդիպի դիվանագիտական կորպուսի, ՄԱԿ-ի եւ մյուս միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

















































