Բաժնետոմսեր շվեյցարական ֆրանկ, ֆունտ ստեռլինգ. փոխնախարարի ունեցվածքը
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը 2 բնակարան է հայտարարագրել: Բացի այդ, նա հայտարարագրել է նաեւ «AUDI Q5» եւ «AUDI Q7 3.0L» մակնիշի ավտոմեքենաներ:
Այս մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:
Ինչպես տեղեկանում ենք փաստաթղթից, պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նա հայտարարագրել է նաեւ շուրջ 52665 ԱՄՆ դոլարի, 9983 ԱՄՆ դոլարի, 29077 ԱՄՆ դոլարի բաժնետոմսեր, ինչպես նաեւ՝ 795870 ռուսական ռուբլու բաժնետոմս: Հայտարարագրել է նաեւ 13222 ԱՄՆ դոլարի պարտատոմսեր:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 145 000 եվրո, 393 000 ԱՄՆ դոլար, 1,100 ֆունտ ստեռլինգ, 24 500 շվեյցարական ֆրանկ, 200 000 ռուսական ռուբլի: 2018թ. հունվարի 1–ից մինչեւ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտները կազմել են 141 000 ռուսական ռուբլի եւ 224 109 ռուսական ռուբլի: Նշված երկու եկամուտները գոյացել են երկու տարբեր աշխատավարձերից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում