Միչիգանում փոթորկից հետո ավելի քան 470 հազար մարդ առանց էլեկտրականության է մնացել
Միչիգան նահանգում փոթորկի հեեւանքով ավելի քան 470 հազար մարդ զրկվել է էլեկտրամատակարարումից, հայտնում է Associated Press–ը։
Նահանգապետ Ռիկ Սնայդերը հայտնել է, որ փոթորկի հետեւանքով էլեկտրահաղորդիչ գծերը կտրվել են՝ հոսանքազրկելով մոտ մեկ միլիոն մարդու։
Առայժմ դեռ 472 հազար մարդ մնում է առանց էլեկտրականության։ Ակնկալվում է, որ այս խնդիրը կհաջողվի լուծել մինչեւ կիրակի։
Միչիգանում այս օրերին օդի ջերմաստիճանը չի գերազանցում զրո աստիճանը։ Բնակիչների համար, որոնք մնացել են առանց հոսանքի, հետեւաբար նաեւ առանց ջեռուցման, իշխանությունները օգնության հատուկ կենտրոններ են կազմակերպել, որտեղ մարդիկ կարող են տաքանալ ու տաք սնունդ ստանալ։
Նահանգում սկսված փոթորիկն ամենաուժեղն է եղել 1998-ից առայսօր գրանցվածներից։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)