Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Հայաստանի բնակչությունը նվազել է ավելի քան 10 հազարով

Վերջին երեք տարիներին Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը նվազում է: Նաեւ պաշտոնապես նվազել է ծնվածների թիվը: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշն այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 969 հազար 200 մարդ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մշտական բնակվողների թիվը 2 մլն 979 հազար 600 էր:

Այսինքն` 2018 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ-ում բնակչության թվաքանակը 10 հազար 400-ով է պակասել: Նկատենք, որ այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը կազմել էր 2 մլն 969 հազար 900, ինչը փաստորեն հոկտեմբերի 1-ի դրությամբ պակասել է` հասնելով 2 մլն 969 հազար 200: Այսինքն` վեց ամիսների ընթացքում նվազել է 700-ով:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ մեկ տարվա ընթացքում բնակիչների թվաքանակը պակասել է ՀՀ գրեթե բոլոր մարզերում: Հավանաբար, այս ամենի պատճառն այն է, որ ե՛ւ նախկին, ե՛ւ ներկայիս իշխանությունների կողմից խոստացած մարզերի համաչափ զարգացման ծրագիրը այդպես էլ կյանքի չի կոչվում, ինչի հետեւանքով տարեցտարի մարզերի բնակիչների մեծ մասը տեղափոխվում են Երեւան, որտեղ եւ բնակություն են հաստատում: Օրինակ` միայն Լոռու մարզում այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ բնակիչները պակասել են 3500-ով:

Համաձայնեք, որ մեկ տարվա ընթացքում մեկ մարզից 3500 բնակչի նվազելը խիստ մտահոգիչ է: Չնայած զարմանալի չէ, քանի որ այս մարզում գտնվող Թեղուտի հանքավայրը բավական ժամանակ է, ինչ չի շահագործվում: «Վալլեքս» ընկերությունը այն փակելով գործազուրկ է թողել ավելի քան 1000 քաղաքացու:

Այժմ Ալավերդու պղնձաձուլական գործարանի հերթն է, որի փակման արդյունքում գործազուրկ է մնացել 650 քաղաքացի: Միայն Արագածոտնի մարզում 1600-ով նվազել է բնակչության թիվը: Մեկ տարվա ընթացքում Շիրակի մարզում բնակչության քանակը նվազել է 3300-ով: Հուսանք` Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կսկսի ի վերջո քայլեր ձեռնարկել մարզերը համաչափ զարգացնելու ուղղությամբ: Անգամ Երեւանի բեռնաթափման ծրագիրը գործադիրի կողմից իրականություն չի դառնում: Փոխարենը Երեւանը մեծ զարգացում է ապրում տնտեսության, ծառայությունների, սպասարկման եւ այլ առումներով, իսկ մարզերը` ոչ:

Միաժամանակ, նկատենք, որ Հայաստանում շարունակվել է արտագաղթը, պարզապես կտրուկ նվազել են արտագաղթի տեմպերը: Եթե նախորդ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին երկրից հեռացած ու վերադարձածների տարբերությունը, այսինքն` արտագաղթածների թիվը կազմել է 75 հազար 15 հոգի, ապա հիմա դարձել է 42 հազար 182 մարդ: Հիմնականում մարդիկ հեռացել են Բագրատաշենի ու «Զվարթնոց»-ի անցակետերով: Ու պետք է արձանագրենք` թեեւ արտագաղթը չի դադարել, բայց էապես նվազել են արտագաղթի ծավալները: Մշտական բնակչության թվաքանակի պակասելուց նվազել է նաեւ ծնվածների թիվը: Եթե 2016 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում ծնվածների թիվը կազմել է 29 հազար 868, 2017-ի նույն ժամանակահատվածում` 27 հազար 656, իսկ 2018-ին` 26 հազար 483: Այսինքն` այս տարվա հունվար-սեպտեմբերին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեր հանրապետությունում ծնվածների թիվը 1173-ով պակասել է: Իսկ ահա 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ` այն պակասել է 3385-ով:

Փոխարենը նվազել է մահացածների թիվը. այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մահացածների թիվը պակասել է 1313-ով:

Մյուս կարեւոր, բայց վատ նորությունը` ամուսնությունների թիվն է պակասել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2016 թվականի հունվար-սեպտեմբերին ՀՀ-ում գրանցվել է 12 հազար 88 ամուսնություն, 2017-ին դրանց թիվը նվազել է` հասնելով 11 հազար 265-ի: Իսկ ահա այս տարվա 9 ամիսներին Հայաստանում գրանցվել է 10 հազար 910 ամուսնություն, որն անցած տարվա նույն ժամանակահատվածից 355-ով պակաս է: Այս խնդիրը հիմնականում մարզերում է, որովհետեւ տեղի արական սեռի ներկայացուցիչները խուսափում են նման պատասխանատվության տակ ընկնել: Քանի որ մշտական աշխատանք չունեն, հետեւաբար չեն կարող ընտանիք պահել` կին, երեխա:

Մարզերում տղամարդիկ հիմնականում մեկնում են երկրից արտագնա աշխատանքի: Բայց մյուս կողմից` պակասել են ամուսնալուծությունները: Պաշտոնապես, 2018թ. հունվար-սեպտեմբերին ամուսնալուծությունների թիվը կազմել է 2879, 84-ով անցած տարվա նույն ժամանակահատվածից պակաս: Հայաստանում ամուսնալուծությունների թիվը, ինչպես վիճակագրությունն է փաստում, 2017 թվականին 2016-ի համեմատ աճի միտում էր ցուցաբերում:

Բայց, ինչպես ասում են, տարին դեռ չի ավարտվել, եւ այս թիվը բնականաբար կփոխվի: Հայաստանում դեռեւս առանձին ուսումնասիրություններ չեն անցկացվել պարզելու, թե որ պատճառներն են առավելապես ընկած ամուսնալուծությունների հիմքում: Բազմաթիվ են այն հայ ընտանիքները, որոնց հասարակական կարծիքը ամուսնալուծությունից այլեւս հետ չի պահում: Բայց աշխատանք չունենալը եւ բնակարանային խնդիրները առաջին հերթին խանգարում են հայ երիտասարդներին ընտանիք կազմել: