Դատարանը մերժել է Արա Մինասյանին կալանավորելու միջնորդությունը
Երևանի առաջին ատյանի դատարանը մերժել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի նախկին տնօրեն, պրոֆեսոր Արա Մինասյանի կալանքը որպես խափանման միջոց ընտրելու քննիչի միջնորդությունը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Արա Մինասյանի փաստաբան Տիգրան Ղազարյանը:
Փաստաբանը տեղեկացրեց, որ քննիչի միջնորդությունը մերժվել է՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:
Նա հիշեցրեց, որ դատական նիստը երեկ էր նշանակված, սակայն հետաձգվել էր պատշաճ ծանուցում չլինելու պատճառով։
«Այսօր ժամը 10։00-ից գործի քննությունը սկսվել է, ժամը 16։00-ին հրապարակվել է դատական ակտը», - ասաց նա՝ հավելելով, որ դատական ակտը կստանան վաղը:
«Մենք ներկայացրել ենք բոլոր դիտարկումները, մասնավորապես, որ առաջադրված մեղադրանքը ամբողջությամբ անհիմն է, չի բխել գործի փաստական տվյալներից, չի բխել իրականությունից, բացակայել են կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հիմքերը», - ասաց Ղազարյանը։
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում հայտնաբերված առերևույթ չարաշահումների հիմքով բուժկենտրոնի նախկին ղեկավարին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Ա.Մինասյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...