Հայաստանում գինի և կոնյակ արտադրողները հայտնվել են դժվարության մեջ
Հայաստանում գինի եւ կոնյակ արտադրողները հայտնվել են դժվարության մեջ. կոնյակի արտադրության ոլորտը խստացվել է կեղծ կոնյակ չարտադրելու նպատակով:
Պաշտոնապես կոնյակի, գինու արտադրության ծավալները այս տարվա հունվար-սեպտեմբերին անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ զգալի նվազել են` 4.6 տոկոսով:
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա 9 ամիսներին արտադրվել է 20 մլն 164 հազար լիտր` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի` 21 մլն 134 հազար լիտրի դիմաց:
Ըստ մասնագետների` կոնյակի եւ գինու արտադրության ծավալները դեռ շարունակելու են նվազել: Նրանց խոսքերով` անկումը պայմանավորված է քաղաքական իրողություններով: Սրա արդյունքում կբարձրանա արտադրանքի ինքնարժեքը, հետեւաբար վաճառքի գները:
Ի դեպ, նշենք, որ կոնյակ տարվա ընթացքում մեկ անգամ է արտադրվում, իսկ արտահանումն իրականացվում է հիմնականում աշնան այս ամիսներին:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում