Սվիտալսկի. «Դրսում պետք է իմանան, որ այստեղ գիտեն փող ծախսել»
Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին, հիշելով 2017-ի խորհրդարանական ընտրությունները, ասում է, որ իշխանություններից պահանջել են կատարել ընդդիմության պահանջած փոփոխություններն ընտրական օրենսգրքում, այլապես ԵՄ-ն ֆինանսական աջակցություն չի ցուցաբերի։
«Այդպիսով 2017թ-ի ընտրություններից առաջ ԸՕ-ում որոշ փոփոխություններ եղան, նրանք ասում էին՝ միակ բանը որից երբեք չեն հրաժարվի ռեյտինգային համակարգն է»,- ասաց նա։
Դեսպանի խոսքով՝ ԵՄ-ն ակնկալում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենաարդարն են լինելու. « Մենք 2017թ-ի ընտրությունների մասով իլյուզիաներ չենք ստեղծել»։
Տարիների ընթացքում ԵՄ-ն լուրջ ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Հայաստանին. « Մենք շատ փող ենք տվել կոշտ թափոնների վերամշակման գործարան կառուցելու համար, փաստաթղթերով ամեն ինչ նորմալ է, բայց իրականում գործարանի կառուցումն արդեն 3 տարի ուշանում է ժամկետից»,- ասում է Սվիտալսկին։
Նրա խոսքով եթե պետությունը ցույց է տալիս, որ կոռուպցիա չկա, լավ ծրագրեր է իրականացնում, գիտի՝ ինչպես ծախսել ԵՄ-ի փողերը, ապա խնդիրներ չեն լինի. «Սա Հայաստանի բրենդի համար է, դրսում պետք է իմանան, որ այստեղ գիտեն փող ծախսել»։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում