Կան նախարարներ, ովքեր չեն վստահում անգամ վարչապետին
ԵՄ-ն հույս ունի, որ դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցնեն բարձր մակարդակով: Այս մասին այսօր Երևանի Մամուլի ակումբի կազմակերպած սեմինարի ժամանակ նշեց ԵՄ ում ՀՀ դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Նա նշեց, թե ներկայիս իշխանությունները իրենց խոստացել են, թե արդար ընտրություններ են լինելու և դա կարևոր է: Հարցին` ինչպես է Եվրոպան վերաբերում այն հանգամանքին, որ ընտրությունները, Սվիտալսկին խոստովանեց, որ իրենց համար ավելի լավ կլիներ, եթե ամռանը անցկացվեր:
Նրա խոսքով, դժվար էր աշխատել այն իրավիճակում, երբ խորհրդարանում մեկ քաղաքական ուժ էր իշխում, կառավարությունում` մեկ այլ: Նա նշեց, թե իրենց մոտ պաշտոնական դիրքորոշում չկա, և իրենք չեն ուզում խառնվել: Միևնույն ժամանակ դեսպանը ընդգծեց, թե կառավարության կազմն արհեստական էր և կան նախարարներ, ովքեր չեն վստահում անգամ վարչապետին: Նա չցանկացավ անուններ նշել, սակայն ընդգծեց, թե փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իրենց համար վստահելի գործընկեր է:


















































Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով
Արհեստական բանականության օրեր 2026
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայո...
ՕՌԱՆԺ ՕԻԼ ՍՊԸ-ին պատկանող լցակայանում արձանագրվել է թերլիցքավորման դեպք
2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվի
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի
ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն