Լիոնել Մեսսին և նրա հայրը կասկածվում են փողեր լվանալու մեջ
«Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին և իր հայրը` Խորխե Մեսսին, կասկածվում են փողեր լվանալու մեջ, հայտնում է Todo Noticias-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, ֆուտբոլիստին և նոր հորը մեղադրանք է ներկայացրել տնտեսական հարցերով դատախազ Պաբլո Տուրանոն:
Հաղորդվում է, որ դատախազը զբաղվել է Մեսսիի բարեգործական հիմնադրամի մանրակրկիտ ուսումնասիրությամբ և պարզել է, որ հիմնադրամը կարող է օգտագործվել փողեր լվանալու համար:
Այն գումարները, որոնք փոխանցում են բարեգործական հիմնադրամին, վերաուղարկվել են օֆշորային գոտու հաշիվների վրա: Այս պահին դիտարկվում է ֆուտբոլիստի և նրա հոր նկատմամբ քրեական գործ հարուցելու հավանականությունը:
Հիշեցնենք` ավելի վաղ Մեսսին Իսպանիայում հարկերի վճարումից խուսափելու համար դատապարտվել էր: Ֆուտբոլիստը խուսափել էր ազատազրկումից, բայց 250 հազար եվրո տուգանք էր վճարել:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում