Մոլի ՔՊ-ականները. Մարտուն Գրիգորյանի նոր անցումը. նա կմասնակցի ընտրություններին
«Ժամանակ» թերթը գրում է. «Ընդամենը մեկ շաբաթ առաջ ԱԻ նախարար նշանակված Ֆելիքս Ցոլակյանին փոխարինած ՀՀԿ խմբակցության անդամ Մարտուն Գրիգորյանը հայտարարում է, որ ինքն արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ռեյտինգային ընտրացուցակով:
2007 թվականին Մարտուն Գրիգորյանը Սամվել Բաբայանի «Դաշինք» կուսակցությունից միայնակ ընտրվեց ԱԺ պատգամավոր: 2012 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԲՀԿ խմբակցության անդամ էր, սակայն հետագայում նեղացավ ԲՀԿ-ից եւ դարձավ ՀՀԿ-ական, հիմա էլ որոշել է անցնել նոր իշխանության հովանոցի տակ:
ՔՊ-ով ընտրություններին մասնակցելու ցանկություն ունի նաեւ նախկին ԲՀԿ-ական Բազմասեր Առաքելյանի հայրը՝ Մանաֆաս Առաքելյանը, ով 2009-2012 թթ. զբաղեցնում էր Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































