«Դա շատ կարճ ժամանակահատված է ընտրություններին պատրաստվելու համար». ԵԱՀԿ գլխավոր քարտուղար
Հայաստանի իշխանությունները բավական սեղմ ժամանակ են հատկացրել երկրում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների պատրաստման համար, նման կարծիք է հայտնել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը, գրում է ռուսական «РИА Новости» գործակալությունը:
«Իրականում ես մտածում եմ, որ դա շատ կարճ ժամանակահատված է, սակայն զարմացած չեմ, քանի որ հասկանալի էր, որ Հայաստանի ժամանակավոր կառավարությունը կցանկանա համախմբում, հանրային աջակցություն, իր լեգիտիմության աջակցությունը», - ասել է պաշտոնյան «Վալդայ» ակումբի բանակցային հարթակում իր ելույթի ժամանակ:
Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հրաժարական էր տվել վարչապետի պաշտոնից: Այնուհետև նրա թեկնածությունը 2 անգամ, ինչպես Սահմանադրությունն է պահանջում, առաջադրվել էր վարչապետի պաշտոնում: Սակայն ինչպես հորդորել էր Փաշինյանը, իրեն չէին ընտրել որպես վարչապետ, արդյունքում խորհրդարանն արձակավել է իրավունքի ուժով:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել, որով որոշվել է, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան այս տարվա դեկտեմբերի 9-ին:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում