Եւս մի ծառ հատվեց Երեւանի կենտրոնում
Աբովյան փողոցում, Սուրբ Աննա եւ Կաթողիկե եկեղեցիների մոտ հերթական բարդին հատվեց։ Այն կտրվեց, քանի որ, իբր թե չորացել էր։ Մինչդեռ երեւում էին կանաչ սաղարթները, իսկ հատվելուց հետո պարզ դարձավ որ բոլորովին էլ չոր չէր։ Այն կարելի էր էտել թարմացնել։ Երեւանում ծառ կտրելն իսկական մոլուցք է։

















































