Դատարանը բավարարել Վահագն Հարությունյանին կալանավորելու միջնորդությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը այսօր բավարարել է ՀՔԾ քննիչի միջնորդությունը՝ Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ որպես խափանման մջիոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։ Այդ մասին եղեկացրեց Հարությունյանի փաստաբան Միհրան Պողոսյանը։
Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանն անդրադարձել է Քննչական կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Վահագն Հարությունյանին առաջադրված մեղադրանքին։
Մելիքյանն այս առնչությամբ իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ուշադրությամբ հետևում եմ հանրային մեծ հնչեղություն ունեցող հերթական քրեական հետապնդմանը վերաբերող զարգացումներին. մեղադրանք է առաջադրվել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Վահագն Հարությունյանին։
Հայտնի ձայնագրության հրապարակումից հետո ՀՀ քրեական հետապնդման մարմինները, կարծում եմ, պետք է լրացուցիչ ջանքեր գործադրեն հանրությանը, առաջին հերթին՝ իրավապաշտպանական համայնքին (հայրենական և միջազգային) ապացուցելու, որ այս քրեական հետապնդումը չունի քաղաքական դրդապատճառ, իրականացվում է ՀՀ քրեադատավարական ու քրեական օրենքին, ինչպես նաև մեր պետության համար կիրառելի միջազգային իրավունքին համապատասխան։
Շարունակելու եմ հետևել գործով զարգացումներին, մասնավորապես կողմերի հրապարակային հայտարարություններին, իրավասու մարմինների որոշումներին ու գործողություններին։ Կարծում եմ, լրացուցիչ անդրադարձի կարիք է լինելու»։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում