Նահապետ Գեւորգյանի որդու դեմ քրգործ է հարուցվել
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ արդեն նախկին պատգամավոր Նահապետ Գեւորգյանի որդու՝ Քաջիկ Գեւորգյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել զինծառայությունից ապօրինի խուսափելու համար: Հենց դրանով էր պայմանավորված ՀՀԿ-ից եւ ընդհանրապես քաղաքականությունից դուրս գալու Գեւորգյանի որոշումը:
Այժմ Գեւորգյանը փորձում է կարգավորել հարաբերությունները գործող իշխանության հետ եւ հասնել քրեական գործի կարճմանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































