Լենա Նազարյանը չի բացառում, որ կարող է դառնալ ԱԺ նախագահ. Ինչ է կատարվում ՔՊ-ում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ»-ի համար նախընտրելի ընդդիմությունը ո՞ր քաղաքական ուժն է ապագա պառլամենտում՝ Հանրապետակա՞նը, թե՞ «Սասնա ծռերը»՝ հարցրինք Լենա Նազարյանին։ «Մենք չենք որոշում՝ ընդդիմությունն ով է, մեր նախընտրություններով չպետք է ձեւավորվի ընդդիմությունը․ ինչ ուժ էլ լինի, աշխատելու ենք հետը»։
Ասում են՝ «ՔՊ»-ում ամեն ինչ չէ, որ խաղաղ է, «նեպրիյազնի» դրսեւորումները թափ են հավաքում, ասենք՝ Ավինյան-Միրզոյան հակասություններ կան, խոսվում է Սասուն-Նիկոլ հակամարտության մասին, միակողմանի փողոցով հակառակ երթեւեկող Սիսեռյանի ավտոմեքենան, ասում են, «ՔՊ»-ականներն են նկարել՝ տվել համապատասխան մամուլին։ «Այդ խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը, «ՔՊ»-ում շատ համերաշխ մթնոլորտ է։ Չկա նման բան»։
Ասում են՝ ԱԺ նախագահի ամենահավանական թեկնածուն Դուք եք։ «Ես ոչինչ չեմ բացառում, սակայն «ՔՊ» ցուցակում եղող շատերը կարող են դառնալ ԱԺ նախագահ, խմբակցության ղեկավար»։ Բայց տեսակետ կա, որ վերջին շրջանում Դուք «ՔՊ»-ում դարձել եք «ասող»․ այդպե՞ս է։ «Ո՜չ, ո՜չ․ մենք համագործակցելով ենք մեր որոշումները կայացնում»։ Սակայն վերջին շրջանում կոնսենսուսի կարիք, ասում են, չի եղել ու չի լինի, կլինի միանձնյա որոշում Փաշինյանի կողմից։ «Ես արդեն ասացի»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում