Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Շիրակի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակությամբ ալկոհոլային կեղծ խմիչքներ, հումք և սարքեր (տեսանյութ) Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանով Մենք հույս ունենք, որ պատերազմի արագ ավարտից հետո կկարողանանք սկսել Ուկրաինայի վերակառուցման մեծ ծրագիրը. Տուսկ Հեռուստաընկերություններին կառաջարկվի պետական ֆինանսավորում մանկական և կրթական հաղորդումների համար. ՀՌՀ նախագահ Վեդիի մի շարք հասցեների կդադարեցվի գազամատակարարումը Հրապարակվել է ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարների դատավճիռները ՊՆ և ԱԱԾ սահմանապահ զորքերի որոշ ծառայողներ բյուջեի հաշվին բնակարան ձեռք բերելու հնարավորություն կստանան «Դրիֆթ»-ից՝ հատուկ պահպանվող տարածք (տեսանյութ) Մինեսոտայից արտաքսվել է ավելի քան 4 հազար անօրինական միգրանտ Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ առաջընթաց կա․ Դմիտրիև Քննիչները կանցկացնեն «համալիր հետաքննություն Մեր ընկերությունները բացահայտ դուրս են մղվում Վենեսուելայից. Լավրով

Շիրակի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակությամբ ալկոհոլային կեղծ խմիչքներ, հումք և սարքեր (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանովՄենք հույս ունենք, որ պատերազմի արագ ավարտից հետո կկարողանանք սկսել Ուկրաինայի վերակառուցման մեծ ծրագիրը. ՏուսկՀեռուստաընկերություններին կառաջարկվի պետական ֆինանսավորում մանկական և կրթական հաղորդումների համար. ՀՌՀ նախագահՎեդիի մի շարք հասցեների կդադարեցվի գազամատակարարումըՀրապարակվել է ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարների դատավճիռներըՊՆ և ԱԱԾ սահմանապահ զորքերի որոշ ծառայողներ բյուջեի հաշվին բնակարան ձեռք բերելու հնարավորություն կստանան«Դրիֆթ»-ից՝ հատուկ պահպանվող տարածք (տեսանյութ)Մինեսոտայից արտաքսվել է ավելի քան 4 հազար անօրինական միգրանտՈւկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ առաջընթաց կա․ ԴմիտրիևՔննիչները կանցկացնեն «համալիր հետաքննությունՄեր ընկերությունները բացահայտ դուրս են մղվում Վենեսուելայից. ԼավրովՉինաստանը կշարունակի հանդես գալ որպես կայունություն ապահովող ուժԻրանի գերագույն առաջնորդը «պետք է լրջորեն մտահոգ լինի»Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Արարատի մարզումԲոլորը գիտեն, որ այս իրավիճակը կհասնի իր տրամաբանական ավարտին․ ՎենսԵս Չինաստան եմ գնալու ապրիլին, իսկ նա այստեղ կգա այս տարվա վերջում. ԹրամփՎարչական վարույթների մեծ մասը բովանդակային բնույթ ունի և ուղղված չէ խոսքի ազատության սահմանափակմանըՍահմանվել են Սևանա լճից սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակն ու ժամկետներըՀայաստանում 100 տարեկան անձինք միանվագ 1 մլն դրամ կստանանՕլիմպիական խաղերի բացումից հետո Ջեյ Դի Վենսը կժամանի Հայաստան. APԵթե Ուկրաինան չկանգնեցնի Պուտինին, նա կներխnւժի Եվրոպա․ ԶելենսկիՊարեկների հայտնաբերած հետախուզվողի մոտ մեթամֆետամին տեսակի թմրամիջոց է հայտնաբերվելԱպօրինի գործողության դիմաց կաշառք ստանալու համար մեղադրանք է ներկայացվել Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինՀղիության արհեստական ընդհատման վերաբերյալ գործող կարգավորումներում որևէ փոփոխություն չի նախատեսվում․ ԱՆ-ից հերքում ենՍտորագրվել է համագործակցության հուշագիրՋուր չի լինի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում և Արմավիրի մարզում Ամերիկյան թիմը սկսում ԹՐԻՓՓ-ի տեղանքի հետազոտման աշխատանքները. ԱՄՆ-ը դեսպանատունՍադրանքներ Ալեն Սիմոնյանի դեմ ԱՄՆ-Իրան լարվածությունը պայթյnւնավտանգ է Մերձավոր Արևելքի համար. ԼավրովՄեծ վթար Զոդի կամուրջի մոտ. վիրավորները հոսպիտալացվել ենԵրևանը պետք է հաշվի առնի, որ ԵՄ-ն տնտեսական միությունից վերածվում է ռազմաքաղաքականի. ՕվերչուկԼարսը փակ է բոլոր մեքենաների համարԱՄՆ-ի հետ բանակցությունները նախատեսված են անցկացնել Օմանում. Աբբաս ԱրաղչիԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներումԿասեցվել է «ՄԿՕԻԼ» ՍՊԸ- ին պատկանող լցակայանի հեղուկ գազի և բենզինի վաճառքի գործունեությունըԶելենսկին հայտնել է զnhված ուկրաինացի զինծառայողների պաշտոնական թիվըՄԱԿ բարեփոխումները պետք է լինեն անդամ պետությունների կողմից առաջնորդվող, գործնական և տվյալների վրա հիմնված․ ՀովհաննիսյանՏեքստը մարտին, հանրաքվեն՝ ավելի ուշ․ Գալյանի վստահեցմամբ՝ ՀՀ նոր սահմանադրությունն այլ երկրների ցանկությունը չէԻրավախախտումը չարձանագրելու համար փորձել էր կաշառել պարեկներինԱՄՆ-ն կբանակցի Իրանի հետ, եթե Թեհրանը վերադառնա նախկին ձևաչափին. AxiosՍպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքովՀՀ և ԱՄԷ ԱԳ նախարարները քննարկել են համագործակցության զարգացման հարցեր Ուկրաինայում հակամարտությունը «ինչ-որ մի պահի կավարտվի». ՌուբիոԱրամ Ա-ն դիմել է ԱՄՆ փոխնախագահ Վենսին՝ Բաքվի հայ բանտարկյալների ազատ արձակման հարցովԿլիմայի փոփոխության պատճառով ձմեռային Օլիմպիական խաղերը վտանգի տակ են․ Լևոն ԱզիզյանԴեսպան Մկտչյանը ներկայացրել է կրոնի և հավատքի ազատության հիմնարար իրավունքի պաշտպանության հարցում ՀՀ մոտեցումներըՄբապեն մոտ է պատմական ռեկորդի. ֆրանսիացին կարող է գրանցել 21-րդ դարում լավագույն ցուցանիշըՆիկիտա Սիմոնյանի անվան փողոցի վերաբերյալ հարցեր․ Արմեն Նիկողոսյանի պարզաբանումը Armsport.am-ինՄիայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հայաստան

Վահագն Հարությունյանին առաջադրված մեղադրանքի վաղեմության ժամկետը լրացել է

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը նոյեմբերի 2-ին կհարապարակի Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանը:

Նրա խոսքով՝ նախաքննական մարմինն իր պաշտպանյալին կալանավորվելու միջնորդության մեջ վկայակոչել է քննությունից թաքնվելու հիմքը:

Փաստաբանը նշեց, որ իրենք բազմաթիվ փաստական տվյալներ և ապացույցներ են ներկայացրել, որ կալանավորման հիմքերից որևէ մեկը՝ քննությունից թաքնվելը, խուսափելը, քննության նկատմամբ անօրինական ազդեցություն ունենալը, առկա չէ:

«Հոկտեմբերի 30-ին Վահագն Հարությունյանին, որպես վկա հարցաքննության հրավիրելու ծանուցում են ուղարկել, որի մասին Հարությունյանի որդին տեղեկացրել է հորը: Հոկտեմբերի 31-ի առավոտյան Հարությունյանն անձամբ է զանգահարել քննիչին և տեղեկացրել, որ չի կարող ներկայանալ հարցաքննության, քանի որ բուժման նպատակով գտնվում է Մոսկվայում և քննիչներին է փոխանցել իր կոորդինատները: Սակայն վարույթն իրականացնող մարմինը նրան, որպես մեղադրյալ, ներգրավելու որոշում է կայացրել, ու դեռ հոկտեմբերի 30-ին նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը ներկայացվել է դատարան», - ասաց Պողոսյանը՝ ընդգծելով, որ իր պաշտանյալը հենց սկզբից քննիչներին տեղեկացրել է իր գտնվելու վայրի մասին:

Փաստաբանի խոսքով՝ նախաքննական մարմինը չի կատարել իր դատավարական պարտականությունները և իր պաշտպանյալին չի տեղեկացրել, որ նա մեղադրյալի կարգավիճակում է:

Միհրան Պողոսյանը նաև նշեց, որ իր պաշտպանյալը Մոսկվայում երկրորդ անգամ պետք է ենթարկվի սրտի ստենտավորման և բուժում ստանալուց հետո կվերադառնա Հայաստան:

«Նա Հայաստանի տարածքը լքելու որևէ պատճառ չունի: Քննությունից թաքնվողը կզանգի՞ ՀՔԾ և կասի՞ Մոսկվայում իր բնակության վայրի հասցեն»,- ասաց նա։

Փաստաբանը նկատեց, որ Հարությունյանին մեղադրանք առաջադրելու հաջորդ օրը ՀՔԾ-ն հայտարարություններ է արել՝ ուղղորդելով հասարակության տրամադրությունները, ինչպես նաև ճնշում է գործադրել դատարանի վրա, թե իբր Վահագան Հարությունյանի ենթադրյալ գործողություներով Մարտի մեկի քրեկան գործը «ջարդվել» է:

Անդրադառնալով Վահագն Հարությունյանին առաջադրված մեղադրանքին, ըստ որի՝ Մարտի մեկի գործով նա կազմակերպել է ապացույցների կեղծումը, Պողոսյանը հայտնեց, որ այն որևէ առնչություն չունի 2008-ի մարտի մեկի 10 զոհերի մահվան հանգամանքների հետ: Իսկ ինչ վերաբերում է բանակի ներգրավվածության փաստը կեղծելուն, փաստաբանն ասաց, որ այդ հանգամանքը ևս չի քննարկվում:

«Եթե դատարանը վեր կանգնի հասարակական ճնշումներից, առաջին կուրսի ուսանողի համար էլ ակնհայտ է, որ առաջադրված մեղադրանքի վաղեմության ժամկետն անցած է»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Վ. Հ.-ն, 2007-2011 թվականներին զբաղեցնելով ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի պաշտոնը, իր վարույթում առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում կազմակերպել է քննչական խմբի կազմում ընդգրկված առանձին քննիչների հետ և ոստիկանության ծառայողների, այդ թվում` փորձագետ Ա. Հ.-ի օժանդակությամբ միասնական դիտավորությամբ ապացույցներ կեղծելը:

Նշենք, որ խոսքը Վահագն Հարությունյանի մասին է, որը այս տարվա հուլիսին ազատվել էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնից: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: