Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը
Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Այսօր Ազգային ժողովում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ հայ-թուրքական սահմանը փակ է Թուրքիայի պատճառով, որը վատ քաղաքականություն է: «Եթե որեւէ մեկը հույս ունի, թե Հայաստանին եւ հայ ժողովրդին կարող է հարկադրանքի եւ սպառնալիքի ճանապարհով մղել Արցախի հարցի կարգավորման այս կամ այն տարբերակի, սխալվում է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա հորդորեց իր այս հայտարարությունը չհամարել 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչման նսեմացում, քանի որ ցեղասպանության ճանաչումը հայ-թուրքական հարաբերությունների խնդիր չէ: Դա մեզ համար անվտանգության խնդիր է, ընդ որում, նաև միջազգային անվտանգության խնդիր է:

















































