Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Հայաստան

Փաշինյանը քաջ գիտակցում է, որ հակամարտությունն անլուծելի կմնա, ու գիտակցաբար բարձրացնում է պահանջների նշաձողը՝ իր դիրքերն ամրապնդելու համար

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին՝ նկատելով, որ թեպետ առաջընթաց չկա, այնուհանդերձ՝ այս օրերին տարածաշրջան այցելած ԵԱՀԿ Միսկի խմբի համանախագահները չեն հրաժարվում բանակցային գործընթացը «մեռած կետից» տեղաշարժելու փորձերից:

Անդրադարձի հեղինակները հիշեցնում են Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Հայաստան կատարած այցի ժամանակ արած անսպասելի հայտարարությունը, համաձայն որի՝ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Բաքվի հետ բանակցություններում ավելի վճռական քայլերի դիմելու «քարտ բլանշ» կարող է ստանալ: Ավելի վաղ նմանատիպ միտք էր հայտնել նաև ՀՀ-ում իր առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը:

«Մինչդեռ պարոն Փաշինյանի մոտ Բոլթոնի առաջարկը ոգևորություն չի առաջացրել: «Ջոն Բոլթոնը խոսում է իր անունից, և առհասարակ որևէ մեկը չի կարող իմ անունից խոսել»,-ասել է Փաշինյանն ու ավելացրել, որ չի կարող կայացվել այնպիսի որոշում, որն անընդունելի կլինի Հայաստանի ու Արցախի ժողովուրդների, Արցախի իշխանությունների համար»,-նշվում է հոդվածում:

ՀՀ-ում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին, արձագանքելով ամերիկացի պաշտոնյայի ասածին, հայտարարել էր, որ հակամարտության կարգավորման հարցում չի կարող արտաքին ճնշում գործադրվել:

Հեղինակների կարծիքով՝ Փաշինյանը, ի տարբերություն իր նախորդների, ավելի արմատական դիրքորոշում ունի այս հարցում: Նրանք չափազանց կտրուկ են համարում վարչապետի՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ամբիոնից հնչեցրած այն միտքը, որ «եթե Ադրբեջանը չի ցանկանում բանակցել Ստեփանակերտի հետ, ուրեմն նշականում է, որ ցանկանում է սոսկ ԼՂ տարածքը ստանալ՝ առանց ժողովրդի»:

 «Եթե չեք ցանկանում, որ հայ ժողովրդի նոր ցեղասպանություն տեղի ունենա, ապա Ղարաբաղը չպետք է Ադրբեջանի մաս կազմի»,-հայտարարել էր Փաշինյանը:

Ռուսական պարբերականի հետ զրույցում ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը նշել է, որ կառավարության ծրագրում հստակ ամրագրված է, որ Արցախը՝ որպես հակամարտության հիմնական կողմ, պետք է որոշակի ձայն ու ներգրավվածություն ունենա կարգավորման գործընթացում:

«Հայկական կողմի գործողություններն ուղղված են տվյալ տրամաբանության շրջանակում խաղաղ բանակցային գործընթացի շարունակմանը»,-ասել է Նաղդալյանը:

Հայտնի է, որ բանակցային գործընթացում Ստեփանակերտի ներգավվածության հարցն օրակարգից հանվել էր գործընթացի դեռևս սկզբնական փուլում, քանի որ ԼՂՀ ներկայացուցիչների կարգավիճակը հնարավոր չէր որոշել:

Վերադառնալով ՄԽ համանախագահների տարածաշրջանային այցին՝ հեղինակները գրում են, որ Լեռնային Ղարաբաղում կայացած հանդիպման ժամանակ նախագահ Բակո Սահակյանը կրկնել է Փաշինյանի պնդումն առ այն, որ ԼՂ ներկայացուցիչները պետք է մասնակցեն բանակցային գործընթացին: Այնուհանդերձ՝ համանախագահները պաշտոնապես չեն արձագանքել Երևանի ու Ստեփանակերտի առաջարկին՝ դիվանագիտորեն խուսափելով ուղիղ պատասխանից:

«ԵԱՀԿ ՄԽ՝ Ղարաբաղի հարցով բանակցությունների ձևաչափի փոփոխման առաջարկը՝ Բաքվի համար անընդունելի լինելու պատճառով ընդունելու հնարավորություն չունեցող համանախագահների նոր այցը կրկին ցույց տվեց, որ այս միջազգային մեխանիզմը շարունակում է ապարդյուն աշխատել»,-պարբերականի հետ զրույցում ասել է «Քաղաքակրթությունների երկխոսություն» գիտական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Ալեքսեյ Մալաշենկոն:

Նրա կարծիքով՝ Փաշինյանը քաջ գիտակցում է, որ հակամարտությունը շարունակում է անլուծելի մնալ, ու Երևանը երբեք Բաքվի հետ իրական երկխոսություն չի ունենա:

«Այնպես որ Փաշինյանը գիտակցաբար բարձրացնում է պահանջների նշաձողը, որ գոնե իր դիրքերն ամրապնդի հայրենիքում»,-եզրափակել է Մալաշենկոն: