Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան

Առնետավազքի նրբությունները «նոր» Հայաստանում

Ազգային Ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը դեմքի ամենահպարտ արտահայտությամբ հայատարարել է, թե լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ու միանում Նիկոլ Փաշինյանի թիմին։ Հատուկ ընդգծում ենք, որ լքել է այն կուսակցությունը, որի օգնությամբ, ինչպես ժողովուրդն է ասում՝ մարդամեջ է դուրս եկել:

Նմանատիպ հայտարարություններով են վերջին շրջանում հանդես գալիս գյուղապետեր ու այլ պետեր, որոնք դեռ հույս ունեն փրկվել, իրենց համոզմամբ, խորտակվող ՀՀԿ-ական եւ այլ անվանումներով նավերիից։ Կարճ ասած՝ առնետավազք է․ միանգամայն բնականոն պրոցես հետխորհրդային, զարգացման ցածր մակարդակում գտնվող երկրներում։

Անբնականն այստեղ հանրության արձագանքն է այս առնետավազքին։ Հետևելով սոցիալական ցանցերում և մեդիայում այս թեմայով արձագանքներին՝ կարելի է անհուսորեն հիասթափվել ոչ միայն կյանքից, այլև պատկերացնում եք՝ հեղափոխությունից։

Ոչ մի կերպ հնարավոր չէ երևակայել, թե ի՞նչ պրոցեսներ են կատարվում մեր հպարտ քաղաքացիների ուղեղում այն պահին, երբ վերջիններս ողջունում, հիանում և գովերգում են նման առնետավազքը։

Ինչի՞ համար էր այս հեղափոխությունը։

Ի վերջո, սպառված կերակրատաշտակից նոր, թարմ կերակրատաշտակ թռչկոտող մարդկանց սկզբունքայնության մասին ոչ-ոք հարցադրում չի հնչեցնում։ Ո՞ւր են մնացել նրանց գաղափարախոսությունները, թեզերը․․․

Իրականում, ըստ պահի նպատակահարմարության ճամբար փոխող մարդկանց պատճառով է նաև, որ երկիրը հայտնվել է նման իրավիճակում, որ այսօր չունենք տնտեսություն, չունենք քաղաքական դաշտի դեմք ու դիմագիծ, չունենք մշակույթ ու մտավորականություն՝ եզակի բացառությունները չհաշված։

Ինչո՞վ է տարբերվում այդքան հորջորջվող «նոր» Հայաստանը հնից, ի՞նչ է փոխվել, ի՞նչ ենք մենք անում նախկին արատավոր երևույթները մերժելու, վերացնելու ուղղությամբ։

Վստահ պնդում ենք՝ ոչի՛նչ․․․ քանի դեռ ողջունում ենք անգաղափար ճամբարափոխությունը, որոշումներ ենք կայացնում փողոցում, կուրորեն տրվում ենք էմոցիաներին, չենք գնահատում հավելյալ արժեք ստեղծող մարդու, բիզնեսմենի տեսակին, ամեն ինչ պտտվելու է ի շրջանս յուր։ Ավելի ճիշտ՝ ի շրջանս կոտրած տաշտակի։

Վերջում՝ լավ նորություն ունենք առնետավազքի սիրահարների համար․ Սամվել Նիկոյանը հայտարարել ու պնդել է՝ ՀՀԿ-ն ձերբազատվել է քրեաօլիգարխիկ համակարգի տարրերից, նրանք տեղավորվել են իշխանության կողքին։ Բարի վայրէջք դեպի «հին Հայաստան»։

Հ.Գ. Եթե Կոնջորյանը կամ մեկ այլ գործիչ գաղափարախոսական տարաձայնությունների կամ մարտավարական, ինչու չէ նաեւ ռազմավարական տարաձայնությունների համար լքի կառավարող կուսակցությունը եւ մաս կազմի ընդդիմադիր մի ուժի, անգամ եթե ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչը տեղափոխվի մեկ այլ ընդդիմադիր կուսակցություն, այս ամենին մենք շատ նորմալ կվերաբերվենք, բայց երբ նույնիզկ ոզնուն է պարզ, որ լքում են իրենց ծնած, սնած կուսակցությունը բացառապես կուշտ ապրելու համար, այստեղ նրանց փոխարեն ամոթից գլուխներս կախ ենք գցում, ավելին, մեր աչքերում արցունքներ են հայտնվում:

Գրիգոր Հայրապետյան

Top-News.am