Սոցիալական կայքերում թմրանյութերի վաճառքով զբաղվող խումբ է հայտնաբերվել (Տեսանյութ)
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանը այսօր լրագրողների հետ զրույցում նշել է, որ սոցիալական կայքերում թմրանյութերի վաճառքով զբաղվող խումբ է հայտնաբերվել, որի մոտ առկա է եղել 600 գրամ հաշիշ եւ 20 գրամ ՄԴՄԱ տեսակի թմրանյութ:
Վարդան Վարդանյանի խոսքով՝ շների օգնությամբ հնարավոր է եղել բացահայտել Մեծ Բրիտանիա ուղարկվող ծանրոցում 8 կգ ափիոնը: Այն թաքցրած են եղել խորոված պատրաստելու սարքում:
Բացի այդ, հոլիսի 9-ին, Մեղրիի մաքսակետում ստուգման է ենթարկվել Իրանից Հայաստանժամանած քաղաքացին, որի արդյունքում նրա որովայնի եւ մեջքի հատվածում հայտնաբերվել է ինքնակպչուն ժապավենով ամրացված 2 կգ ափիոն տեսակի թմրանյութ:

















































