Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Արցախ

Արցախը Մարդու իրավունքների նոր պաշտպան ունի

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ԱՀ Ազգային ժողովի լիագումար նիստին 29 կողմ ձայնով ԱՀ Մարդու իրավունքների նոր պաշտպան է ընտրվել Արտակ Բեգլարյանը: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նիստին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Հովիկ Ջիվանյանն ասել է, որ Սահմանադրությամբ և ԱԺ կանոնակարգ օրենքով նախատեսված ընթացակարգով պաշտպանի առաջադրումը վերապահված էր խմբակցություններին, և Խորհրդարանն առաջին անգամ է նոր Սահմադրությամբ Մարդու իրավունքների պաշտպան ընտրել:

««Հայրենիք» խմբակցության կողմից հոկտեմբերի 15-ին ներկայացվել է Արտակ Բեգլարյանի թեկնածությունը: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում հարցը քննարկվել է և կայացվել է որոշում առաջադրել Արտակ Բեգլարյանի թեկանծութունը»,- նշել է Հ. Ջիվանյանը:

Իր հերթին Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Արտակ Բեգլարյանն ասել է, որ պետականաշինության կենսական գործընթացում բազմաթիվ այլ հաջողությունների կողքին պետք է կարևորել Արցախում մարդու իրավունքների պաշտպանի հաստատության ձևավորումը 2008 թվականին:

«Այս տասնամյա ժամանակաշրջանում բավականին մեծ աշխատանք է կատարվել մարդու իրավունքներիամրագրման, պաշտպանության մեխանիզմների կատարելագործման, արհեստավարժ աշխատակազմի ձևավորման, միջազգային կապերի հաստատման և մի շարք այլ ուղղություններում: Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրվելու դեպքում ես կարևորում եմ չորս հիմնական՝ ներքին, համահայկական, միջազգային և ադրբեջանական ուղղությունները: Ներքին ուղղությունը Սահմանադրությամբ և օրենքով մարդու իրավունքների պաշտպանին տրված մանդատի գլխավոր ուղղությունն է: Իմ կարծիքով՝ պետությունը պարտավորություն ունի բարելավելու մարդու իրավունքների պաշտպանության միջավայրը, որպեսզի տվյալ պետությունը լինի կենսունակ, իսկ հասարակությունը՝ երջանիկ:

Համահայկական ուղղությունը կարևոր է Արցախում մարդու իրավունքների մշակույթի բարելավման և միջազգային կապերի հաստատման, ամրապնդման ուղղությամբ: Միջազգային ուղղությունում կարևոր նպատակներ կան, ինչպիսիք են Արցախի վերաբերյալ միջազգային իրազեկման բարձրացումը, միջազգային կազմակերպությունների ծրագրային ընդգրկվածությունը, Արցախի մարդու իրավունքների հաջողությունների և խնդիրների վերաբերյալ ներկայացումը միջազգային տարբեր հարթակներում, ադրբեջանական հայատյաց քաղաքականության հետևանքների և վտանգների պատշաճ ներկայացումը, ինչպես նաև համապատասխան քայլերի ձեռնարկումը, որպեսզի նմանատիպ վտանգները հնարավորինս նվազեցվեն: Ադրբեջանական ուղղությունը կկարևորեի այնքանով, որ հենց Ադրբեջանն է մարդու իրավունքների խախտման գլխավոր աղբյուրը Արցախի բնակչության դեպքում, մասնավորապես կյանքի և հիմնարար մի շարք իրավունքների խախտման բազմաթիվ դեպքեր մենք ունենք:

Մեզ համար շատ կարևոր է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել ադրբեջանական ոտնձգությունների հանդեպ»,- մանրամասնել է Ա. Բեգլարյանը՝ հավելելով, որ, ընտրվելով Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում, ինքը պարտավորվում է առավելագույնս համագործակցել Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների ու յուրաքանչյուր պատգամավորի հետ՝ Արցախի Հանրապետությունում մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության կարևորագույն առաքելությունն իրագործելու ընթացքում: