Հայաստանը հայտնվել է ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում ամանորյա ամենապահանջված ուղղությունների ցանկում
Ռուսական «Коммерсантъ» պարբերականն առանձնացրել է ամանորյա արձակուրդների շրջանում ամենապահանջված ուղղությունները ռուսաստանցի զբոսաշրջիկների համար, որոնք արդեն հասցրել են ամրագրել իրենց տոմսերը:
Վարկանշային ցանկում տեղ է գտել նաև Հայաստանը, որն, ըստ ոլորտի մասնագետների, օր օրի է՛լ ավելի է գրավում ռուսաստանցի զբոսաշրջիկներին:
Ozon.travel ընկերության առևտրային տնօրեն Ռաուֆ Ռասուլովը փաստել է, որ հետխորհրդային երկրների շրջանում առավել մեծ է հետաքրքրությունը հատկապես Հայաստանի ու Վրաստանի նկատմամբ: Նման ակտիվությունը պայմանավորված է մեծ մասամբ ավիաչվերթների համեմատաբար մատչելի գնով ու ոչ մեծ ներքին ծախսերով:
Փոխարենը՝ հարևան Ադրբեջանն էապես զիջել է իր դիրքերն ու դուրս մնացել ռուսաստանցի զբոսաշրջիկների նախընտրելի ուղղությունների առաջատար շարքից: Այդպես, Skyscanner որոնողական համակարգը ֆիքսել է, որ դեպի Բաքու չվերթների վերաբերյալ առցանց հարցումներն այս տարի նվազել են 78 տոկոսով:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում