Թրամփը ցանկանում է չեղարկել քաղաքացիության մասին սահմանադրության լրամշակումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ մտադիր է արձակել վարչական հրամանագիր, որով չեղարկվելու է քաղաքացի չհանդիսացող մարդկանց երեխաներին, ինչպես նաև ԱՄՆ տարածքում ապօրինի բնակվողների ընտանիքներում ծնված երեխաներին ամերիկյան քաղաքացիություն շնորհելու սահմանադրական իրավունքը:
Ամերիկյան սահմանադրության 14-րդ լրամշակումն ամերիկյան քաղաքացիության իրավունք է տալիս ԱՄՆ տարածքում ծնված ցանկացած երեխայի:
HBO հեռուստակայանի Axios հաղորդաշարի թղթակցին տված հարցազրույցում Թրամփն ասել է, որ մոտ ապագայում կստորագրի այդ հրամանագիրը:
«Մենք աշխարհում միակ երկիրն ենք, որտեղ մարդը կարող է գալ, երեխա ունենալ, և այդ երեխան կստանա քաղաքացիություն ու դրա հետ կապված բոլոր առավելությունները»,- ասել է Թրամփը և ավելացրել.- «Դա ծիծաղելի է, պարզապես ծիծաղելի է, դրան պետք է վերջ տալ»:
Մեկնաբանելով այն հարցը, թե որքանով նման հրամանագիրը կհամապատասխանի օրենքին, նախագահն ասել է, թե կա կարծիք, որ դա կարելի է անել վարչական հրամանագրի միջոցով:
Իրավունքի հարցերով մասնագետները նշում են, որ եթե Թրամփն արձակի նման հրամանագիր՝ երկրում կհարուցվեն դատական բազում գործեր այն հարցի շուրջ, թե արդյո՞ք նախագահն ունի հրամանագրով սահմանադրական լրամշակում վերանայելու իրավունք:
ԱՄՆ-ում նոյեմբերի 6-ին կայանալիք միջանկյալ ընտրություններից առաջ թեժացել է հանրային բանավեճը ներգաղթի քաղակականությունը կտրուկ խստացնելու հարցի շուրջ:


















































Պենտագոնն Իրանի հետ պատերազմի ծախսերը ծածկելու համար Կոնգրեսից 80 միլիարդ դոլար է ցանկանում. Wall Street Journal
ԱՄՆ-ն հետաքրքրված է, որ արաբական երկրները ծածկեն Իրանի դեմ պատերազմի ծախսերը
ԱՄՆ վիզաների համակարգը պաշտպանված է խիստ ստուգումների շնորհիվ․ դեսպանություն
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա
Մերձավոր Արևելքում ԱՄՆ մի շարք դեսպանատներ ժամանակավորապես փակվել են