Չի բացառվում, որ ԱԺ-ում 3-րդ անգամ փորձեն փոփոխված Ընտրական օրենսգիրք ընդունել
«Իրավունք» թերթը գրում է. «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը երեկ խորհրդարանն արտահերթ նիստում կրկին չընդունեց: Սակայն, «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն, սրանով թեման դեռ փակված չէ եւ դեռ չի կարելի ասել, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին քաղաքական ուժերը կգնան գործող Ընտրական օրենսգրքով:
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հնարավոր է, որ փոփոխված Ընտրական օրենսգիրք ընդունելու երրորդ փորձը կատարվի, եւ կրկին նախաձեռնողը լինի «Ծառուկյան» խմբակցությունը:
Սակայն այս հնարավորությունը դեռ քննարկվում է՝ հաշվի առնելով, որ ընդամենը մոտ 40 օր է մնացել նախանշված արտահերթ խորհրդարանական հնարավոր ընտրությունից:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































