Նշանակվեց Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալը, որը չգիտի, թե որ ոլորտն է կարգավորելու
Երեւանի քաղաքապետարանի ավագանու արտահերթ այսօրվա նիստում քաղաքապետ Հայկ Մարությանի առաջին տեղակալ նշանակվեց Հրաչյա Սարգսյանը։ Վերջինս ներկայացրեց իր ինքնակենսագրականը, նշեց` մասնագիտությամբ ճարտարապետ է։
«Լույս» դաշինքից Անի Խաչատրյանը հարցրեց` ո՞ր ոլորտն է կարգավորելու, Սարգսյանը նշեց` քաղաքապետը վերջնական որոշում դեռ չունի, սակայն, ամենայն հավանականությամբ, ոլորտների լոգիկան նույնն էր մնալու, թեպետ փոքրիկ փոփոխություններ լինելու են։ Նիստին ներկա ավագանու անդամներից 52-ը կողմ էին, 2-ը ձեռնպահ, 1-ը` դեմ։

















































