Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իտալիայի գավաթ․ «Ինտեր»-ը հաղթեց «Տորինո»-ին և դուրս եկավ կիսաեզրափակիչ Վստահ եմ՝ լավագույնս հանդես կգաք և պատվով կներկայացնեք մեր երկիրը Ես ուզում եմ լավ խաղալ, որ թիմը հաղթի․ Յամալ ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք մշակի. Վենս Կան հարցեր, որ պետք է քննարկվեն. Սիմոնյանը՝ Լավրովին Հայաստանը չի կարծում, որ պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից. Ալեն Սիմոնյանը՝ Սերգեյ Լավրովին Ելիսեյան պալատը ո՛չ հաստատել է, ո՛չ էլ հերքել այս տեղեկատվությունը. Պեսկով Մոսկվայի պայմաններից մեկը Դոնբասի միջազգային ճանաչումն է որպես Ռուսաստանի տարածք Նույնականացման քարտերի և անձնագրերի նոր համակարգը պետք է այս տարի ավելի ուշ գործարկվի Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19, Դավիթ Ալավերդյանը՝ 16 տարվա ազատազրկման Նյու Յորքում ձնաբքից հետո ձյան և աղբի լեռներ են կուտակվել․ CBS Ավագանու անդամները կկարողանան հետ վերցնել հրաժարականի դիմումը

Իտալիայի գավաթ․ «Ինտեր»-ը հաղթեց «Տորինո»-ին և դուրս եկավ կիսաեզրափակիչՎստահ եմ՝ լավագույնս հանդես կգաք և պատվով կներկայացնեք մեր երկիրըԵս ուզում եմ լավ խաղալ, որ թիմը հաղթի․ ՅամալԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք մշակի. ՎենսԿան հարցեր, որ պետք է քննարկվեն. Սիմոնյանը՝ ԼավրովինՀայաստանը չի կարծում, որ պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից. Ալեն Սիմոնյանը՝ Սերգեյ ԼավրովինԵլիսեյան պալատը ո՛չ հաստատել է, ո՛չ էլ հերքել այս տեղեկատվությունը. ՊեսկովՄոսկվայի պայմաններից մեկը Դոնբասի միջազգային ճանաչումն է որպես Ռուսաստանի տարածքՆույնականացման քարտերի և անձնագրերի նոր համակարգը պետք է այս տարի ավելի ուշ գործարկվիՄադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19, Դավիթ Ալավերդյանը՝ 16 տարվա ազատազրկմանՆյու Յորքում ձնաբքից հետո ձյան և աղբի լեռներ են կուտակվել․ CBSԱվագանու անդամները կկարողանան հետ վերցնել հրաժարականի դիմումըԳյումրի-Բավրա ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է«Ռոսիա Մոլ»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրելՇիրակի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակությամբ ալկոհոլային կեղծ խմիչքներ, հումք և սարքեր (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանովՄենք հույս ունենք, որ պատերազմի արագ ավարտից հետո կկարողանանք սկսել Ուկրաինայի վերակառուցման մեծ ծրագիրը. ՏուսկՀեռուստաընկերություններին կառաջարկվի պետական ֆինանսավորում մանկական և կրթական հաղորդումների համար. ՀՌՀ նախագահՎեդիի մի շարք հասցեների կդադարեցվի գազամատակարարումըԲաքվում հրապարակել են Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Բաբայանի և մյուսների դատավճիռըՊՆ և ԱԱԾ սահմանապահ զորքերի որոշ ծառայողներ բյուջեի հաշվին բնակարան ձեռք բերելու հնարավորություն կստանան (տեսանյութ)«Դրիֆթ»-ից՝ հատուկ պահպանվող տարածք (տեսանյութ)Մինեսոտայից արտաքսվել է ավելի քան 4 հազար անօրինական միգրանտՈւկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ առաջընթաց կա․ ԴմիտրիևՔննիչները կանցկացնեն «համալիր հետաքննությունՄեր ընկերությունները բացահայտ դուրս են մղվում Վենեսուելայից. ԼավրովՉինաստանը կշարունակի հանդես գալ որպես կայունություն ապահովող ուժԻրանի գերագույն առաջնորդը «պետք է լրջորեն մտահոգ լինի»Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Արարատի մարզումԲոլորը գիտեն, որ այս իրավիճակը կհասնի իր տրամաբանական ավարտին․ ՎենսԵս Չինաստան եմ գնալու ապրիլին, իսկ նա այստեղ կգա այս տարվա վերջում. ԹրամփՎարչական վարույթների մեծ մասը բովանդակային բնույթ ունի և ուղղված չէ խոսքի ազատության սահմանափակմանըՍահմանվել են Սևանա լճից սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակն ու ժամկետներըՀայաստանում 100 տարեկան անձինք միանվագ 1 մլն դրամ կստանանՕլիմպիական խաղերի բացումից հետո Ջեյ Դի Վենսը կժամանի Հայաստան. APԵթե Ուկրաինան չկանգնեցնի Պուտինին, նա կներխnւժի Եվրոպա․ ԶելենսկիՊարեկների հայտնաբերած հետախուզվողի մոտ մեթամֆետամին տեսակի թմրամիջոց է հայտնաբերվելԱպօրինի գործողության դիմաց կաշառք ստանալու համար մեղադրանք է ներկայացվել Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինՀղիության արհեստական ընդհատման վերաբերյալ գործող կարգավորումներում որևէ փոփոխություն չի նախատեսվում․ ԱՆ-ից հերքում ենՍտորագրվել է համագործակցության հուշագիրՋուր չի լինի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում և Արմավիրի մարզում Ամերիկյան թիմը սկսում ԹՐԻՓՓ-ի տեղանքի հետազոտման աշխատանքները. ԱՄՆ-ը դեսպանատունՍադրանքներ Ալեն Սիմոնյանի դեմ ԱՄՆ-Իրան լարվածությունը պայթյnւնավտանգ է Մերձավոր Արևելքի համար. ԼավրովՄեծ վթար Զոդի կամուրջի մոտ. վիրավորները հոսպիտալացվել ենԵրևանը պետք է հաշվի առնի, որ ԵՄ-ն տնտեսական միությունից վերածվում է ռազմաքաղաքականի. ՕվերչուկԼարսը փակ է բոլոր մեքենաների համարԱՄՆ-ի հետ բանակցությունները նախատեսված են անցկացնել Օմանում. Աբբաս ԱրաղչիԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներումԿասեցվել է «ՄԿՕԻԼ» ՍՊԸ- ին պատկանող լցակայանի հեղուկ գազի և բենզինի վաճառքի գործունեությունը
Հայաստան

«Այս ափալ-թափալ ընտրությունների առաջին բացասական հետևանքն ընդամենը մեկ շաբաթ հետո կլսեք. հետո չասեք՝ չէին զգուշացրել». Արփինե Հովհաննիսյան

 

«Այս ափալ-թափալ ընտրությունների առաջին բացասական հետևանքն ընդամենը մեկ շաբաթ հետո կլսեք. հետո չասեք՝ չէին զգուշացրել». Արփինե Հովհաննիսյան
«Իրականում, այս քննարկումը կարելի էր համարել հրաշալի, եթե այն տեղի ունենար ընտրությունների անցկացումից ոչ 42 օր առաջ»,- այսօր խորհրդարանում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ Էդմոն Մարուքյանի թեզը փայլուն էր. «Պարոն Մարուքյանն ասում է՝ բիզնեսը քաղաքականությունից պետք է տարանջատել։ Է, տարանջատեք, մենք վատն էինք, դուք՝ լա՞վը. տարանջատեք, ընտրական համակարգն ինչո՞ւ եք փոխում։ Եթե կա քաղաքական կամք, ապա ի՞նչ տարբերություն՝ ինչ Ընտրական օրենսգրքով ենք գնում։ Երկրորդ՝ ՀՀԿ-ի այստեղ-այնտեղ ծվարածների մասին մի անհանգստացեք, տեսեք՝ որտե՞ղ են ծվարել նրանք, ում մասին մազապուրծ մտածում եք, որ մարզերում էլի վերարտադրությունը կապահովեն»։

Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ կա կոնսենսուսի բացակայություն. «Չկա կոնսենսուս, դա այն պարզ պատճառով, որ ոչ թե մենք չենք ուզում այս կամ այն Ընտրական օրենսգիրքը, այլ ընտրություններից 42 օր առաջ ԸՕ չեն փոխում։ Վենետիկի հանձնաժողովի հետ կապված մի բան եմ ուզում ասել, որին, խնդրում եմ՝ ուշադրություն դարձնեք։ Երբ կառավարության բարձրաստիճան պաշտոնյան, որը մասնակցել է Վենետիկի հանձնաժողովի նիստին, ասում է հետևյալը. «Պարոն Բուքիքիոն մեկ առ մեկ թվարկեց առաջարկվող փոփոխությունները ու նշեց, որ դրանք բոլորը հիմնականում դրական են, և նաև ասաց, դրական լինելով հանդերձ՝ Վենետիկի հանձնաժողովը կարևորում է ընտրական գործընթացների ստաբիլությունն ու կայունությունը, այդ թվում՝ շատ ավելի մեծ ժամկետով վաղօրորոք հստակեցված ընտրական օրենսդրությունը, բայց նաև ասաց, որ հասկանում ենք Հայաստանում ստեղծված առանձնահատուկ իրավիճակը, և, եթե կա քաղաքական համաձայնություն, ապա խնդիր չեն տեսնում, որից հետո առարկություն չհնչեց, բանաձևը համարեց հաստատված», հիմա սա «թողեք աշխատենք»-ի՞, թե՞ «հետո կսովորենք»-ի շարքից է։ Վենետիկի հանձնաժողովը բանաձև չի հաստատել, խնդրում եմ՝ մտնել կայքը և նայել, Վենետիկի հանձնաժողովում Հայաստանի հարցի վերաբերյալ ընդամենը եղել է կարծիքների փոխանակություն»։

Հովհաննիսյանը նկատեց՝ ափալ-թափալ ընտրությունների առաջին բացասական հետևանքն ընդամենը մեկ շաբաթ հետո կլսեք. «Հետո չասեք՝ չէին զգուշացրել»։

ՀՀԿ-ն, նրա խոսքով՝ քննարկումների ժամանակ պատրաստ է եղել կոնսենսուսի, եթե կառավարությունը պատրաստ լիներ քննարկել այս ընտրակարգն ինչ-որ տարրերով համալրելու կամ ժամանակավոր համարելու, իսկ ռեյտինգային ընտրակարգը՝ մյուս ընտրություններին կիրառելու պատրաստակամության դեպքում. «Եթե այդպես լիներ, սրան էլ կոնսենսուս հնարավոր կլիներ անվանել»։

Արփինե Հովհաննիսյանն ընդգծեց՝ քաղաքական սկզբունքայնությունը ենթադրում է՝ ընտրություն կատարել հարմարավետության և խիազախության միջև՝ հօգուտ քաղաքական խիզախության. «Քաղաքական սկզբունքայնությունը ենթադրում է արագի և հեշտի միջև ընտրություն կատարելու ժամանակ ընտրություն կատարել՝ հօգուտ ճշմարիտի։ Բոլոր քաղաքական ուժերի կյանքում հիրավի եղել են պահեր, երբ քաղաքական սկզբունքայնությունը դրսևորելու անհրաժեշտությունն ավելի քան ակնհայտ է եղել, կարծում եմ՝ չեք վիճարկի։ Որքանով են այս կամ այն ուժերը դրսևորել քաղաքական սկզբունքայնություն, կդատեն իրենք ու պատմությունը։ ՀՀԿ-ի մասին մի անհանգստացեք. կլինենք մենք հաջորդ խորհրդարանում, թե ոչ, դրանից ոչ մեր ասելիքը կամ անելիքը կփոխվի, ոչ էլ ձեր՝ այս կամ այն հարցի վերաբերյալ ունեցած դիրքորոշումը, թույլ տված սխալները։ Քաղաքական հեռատեսությունը ենթադրում է տեսնել մակերեսից այն կողմ, իսկ մակերեսից այն կողմ մարտահրավերներն են, որոնց առերեսվելու ենք, ՀՀ-ն է, ոչ թե սպիտակներն ու սևերը, այլ մենք՝ բոլորս։ Ի դեպ, քաղաքական որպիսությունը հարցրածների և դրան դրական պատասխանողների քվեարկությունը քաղաքական կոնսենսուս չէ»։