Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Թոփ-լուրեր

Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի գործողություններն ակտիվացրեցին քաղաքականություն վերադառնալուս գործընթացը. Քոչարյան

Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի գործողություններն, անկասկած, ակտիվացրեցին քաղաքականություն վերադառնալուս գործընթացը: Այս մասին Lenta.ru-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք քաղաքականություն վերադառնալու ցանկությունը կապված է նրա դեմ ներկայացված մեղադրանքների հետ:

«Դրանք զուգահեռ գործընթացներ են, բայց դրանք խթանեցին իրար: Հայաստանի իրավիճակի եւ դրա զարգացման հնարավոր տարբերակների հետ կապված անհանգստությունն արդեն դրդում էր ինձ այդ որոշմանը:

Դեռ մեծ հարց է՝ քրեական գործը ինքն իրեն առաջացավ թե երբ իշխանությունները նկատեցին իմ ակտիվությունը՝ այն գնահատելով որպես քաղաքական գործընթացներին մասնակցելու ձգտում: Այստեղ հավի եւ ձվի դասական պարադոքսն է: Ես դեռ մինչ այս քրեական գործը բավական ակտիվ խորհրդակցում է մարդկանց, քաղաքական գործիչների հետ, ովքեր կիսում էին իմ անհանգստությունը»,- նկատել է Քոչարյանը:

Հարցին այն մասին՝ հնարավոր է, որ Փաշինյանի եւ նրա թիմի ոչ բարեկամական գործողություններն ինչ-որ կերպ ակտիվացրել են գործընթացը, Քոչարյանն ասել է, որ անկասկած, ակտիվացրել են:

«Հնարավոր է, ամեն ինչ մի փոքր ավելի երկար տեւեր. Ես ուզում էին մինչեւ վերջ հասկանալ, թե ի վերջո ինչ է տեղի ունենում Հայաստանում, քանի որ ապրիլյան իրադարձությունները բավական անսպասելի էին: Սովորաբար նման գործընթացները մեծ իներցիա ունեն:

Մեր ազգը զգացմունքային է, նրան հեշտ է ինչ-որ բանով ոգեւորել, կառավարել նրա զգացմունքները, բայց թե որքանով հեռու կգնար այս գործընթացը, հարկավոր էր հասկանալ»:

Քոչարյանը նաեւ հաստատել է, որ քաղաքականություն նրա վերադարձը կայացել է. «Անշուշտ»:

«Ես ասել եմ, որ, որոշակի բարձունք, պաշտոն զբաղեցնելու անձնական մոտիվացիան, ձգտումը ինձ մոտ շատ ավելի թույլ է, քան նրանց մոտ, ովքեր նման բարձունքի վրա չեն եղել: Ինձ համար կարեւոր է ազդել քաղաքական գործընթացների վրա, չբացառելով ինչ-որ պաշտոնների զբաղեցումը, օգնել առողջ ուժերին ճիշտ կողմնորոշվել ստեղծված իրավիճակում: Պարտականության նման մի բան, որը ես չեմ կարող անտեսել: Ես չեմ բացառում պաշտոնների զբաղեցում, բայց ավելի մեծ հաճույք կստանայի երիտասարդ եռանդուն քաղաքական գործիչներ պատրաստելով, որոնք կարղ են կառավարել երկիրը: Այս իրավիճակում, սա մեծ առավելություն է, երբ քաղաքական գործչի համար պաշտոնը ինքնանպատակ չէ: Ես բավական արդյունավետ ինձ դրսեւորել եմ ամենաբարձր պաշտոններում եւ այդ փորձը իմ մեծ առավելությունն է»,- նշել է Քոչարյանը:

Քրեական գործերին անդրադառնալով՝ Քոչարյանը նշել է, որ ներկա պահին նորություններ չկան:

«Վարչապետը դեռ օգոստոսին հայտարարեց, որ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների գործով քրեական գործը լիարժեք բացահայտված է: Բայց, որքանով ինձ հայտնի է, այդ ժամանակ մահացած 10 անձանցից ոչ մեկի մասին քննչական մարմինները ոչ մի նոր բան չեն բացահայտել:

Թե ինչ նա նկատի ուներ իր հայտարարությամբ, ես չեմ կարող ասել: Չի կարելի խոսել այդ քրեական գործի բացահայտման մասին, քանի դեռ մարդկանց մահվան պատճառները չեն պարզվել»:

Քոչարյանը նաեւ նշել է, որ իր նկատմամբ հարուցված քրեական գործը կապված չէ 2008 թվականի մարտի 1-ի ժամանակ տեղի ունեցած սպանությունների հետ. «Ես մեղադրվում եմ «սահմանադրական կարգը տապալելու» մեջ: Բայց սա պատմությունը վերաշարադրելու ակնհայտ փորձ է եւ կատարվածը բոլորովին այլ լույսի ներքո ներկայացնել, իբրեւ թե խաղաղ ցուցարարներ կային, որոնց դեմ ագրեսիվ ոստիկաններն ու զինվորականները դուրս եկան:

Իրականում նման բան չի եղել, բայց քրեական գործն ուզում են այդ սխեմայով ներկայացնել: Սա ենթադրում է շատ փաստերի կեղծում, տարբեր հարցերի պատասխանների լիարժեք բացակայություն, օրինակ, ովքեր են այն ժամանակ վիրավորվել հարյուրից ավելի ոստիկանների, ովքեր են այրել գրեթե 100 մեքենաներ, ովքեր են կոտրել ցուցափեղկերը, խանութներ թալանել ...

Համացանցում տեսանյութ կա, որում երեւում է, որ ցուցարարների կողմից կիրառվել է մարտական ավտոմատ զենք եւ այլն. այս ամենն անհնար է վերաշարադրել:

Սակայն զարմանալի կերպով, քննությունը «չուներ» այդ տեսանյութը, չնայած իրականում, ես վստահ եմ, որ պարզապես չէին ցանկանում տեսնել այդ տեսանյութը: Այս շինծու գործի նյութերը հորինվում են, որպեսզի ամեն ինչ հարմարեցնեն մարդկանց մեղադրանքների նախապես ընտրված սխեմային, որոնց նրանք մեղավոր են «նշանակել»: Ես վստահ եմ, որ մոտ ապագայում բոլորը, ովքեր զբաղվել են դրանով, իրենք օրենքի առջեւ պատասխան կտան»: