Սեյրան Օհանյան. «Ես պատրաստ եմ առաջնորդը լինելու լուրջ փոփոխությունների»
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը, շարունակելով իր քարոզարշավը, այսօր հանդիպում ունեցավ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչների հետ: Ելույթներով հանդես եկան դաշինքի անդամներ ՀՀ ՊՆ նախկին նախարար, գեներալ–գնդապետ Սեյրան Օհանյանը, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը, Մանվել Մանուկյանը:
Արմեն Մարտիրոսյանն իր խոսքում նշեց, որ ժողովուրդն երկար ժամանակ հանդուրժել է այս իշխանությունը, ովքեր երկրում հաստատել են անարդարություն և ունեզրկել երկրի քաղաքացիներին: Նա նշեց, որ ՕՐՕ դաշինքն ունի կամք, փորձ, տեսլական արժանապատիվ երկիր կառուցելու համար:
«Մենք ազատելու ենք բոլոր քաղբանտարկյալներին, մենք թույլ չենք տալու, որ որևէ մեկը երկրում մտահոգված լինի, որ կարող է անօրինական «փայ» մտնեն իր բիզնեսի մեջ: Մենք եկել ենք արմատական փոփոխություններ անելու», - նշեց նա:
Վարդան Օսկանյանն իր խոսքում անդրադարձավ դաշինքի ծրագրային դրույթներին, ներկայացնելով կարևոր կետերը:
«Մենք հայցում ենք ձեր աջակցությունը, ձեր ձայնը, խոստանալով, որ կարող ենք երկրում իրավիճակ փոխել: Եկեք, վերակենդանացնենք այն համոզմունքը, որ ընտրությունների միջոցով հնարավոր է հասնել իշխանափոխության: Ապրիլի 2-ի ընտրությունների միջոցով մենք կարող ենք հասնել իշխանափոխության»:
Հանդիպման ժամանակ ելույթով հանդես գալու ցանկություն հայտնեց ապրիլյան քառօրյայի մասնակից Մանվել Մանուկյանը. «Զինվորը զգում է ձեր ապահովությունը, ձեր ուժը, եթե այստեղ չլինի ուժ՝ իզուր է մտածել, թե մենք բանակից ինչ-որ արդյունքներ կունենանք: Ես եղել եմ դիրքի ավագ, պայքարել եմ թշնամու դեմ: Այսօր պայքարելու եմ իմ երկրի համար», - ասաց նա:
ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը իր խոսքում նշեց, թե որքան կարևոր են ընտրությունները: Նա օրինակ բերեց Վրաստանի փորձը, որը մինչ Սաակաշվիլու կոշտ փոփոխություններ իրականացնելը, նույն իրավիճակում էր, ինչ Հայաստանը ներկայում:
«Մենք մեր հարևան Վրաստանից մի մեծ քայլ հետ ենք մնում: Մեզ էլ են պետք կոշտ ու կտրուկ բարեփոխումներ: Ես այսօր պատրաստ եմ առաջնորդը լինելու այդ կոշտ փոփոխությունների», - ասաց նա:
Zham.am

















































Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են