Բոլթոնը Թբիլիսիում կփորձի համոզել Վրաստանի իշխանություններին նվազեցնել տնտեսական կապերն Իրանի հետ
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Վրաստան է ժամանել այդ երկրում նախագահական ընտրություններից ընդամենը երկու օր առաջ, թեև հաշվի առնելով, որ սրանք վերջին համաժողովրդական նախագահական ընտրություններն են երկրում՝ Վաշինգտոնն առանձնապես մեծ հետաքրքրություն դրանց հանդեպ չի դրսևորում: Այս մասին գրում է ռուսական «Газета» պարբերականը:
Ըստ հոդվածագրի՝ ԱՄՆ իշխանությունների նպատակները Վրաստանում այժմ այլ են:
«Այցի ընթացքում Բոլթոնը պետք է համոզի պաշտոնական Թբիլիսիին նվազեցնել տնտեսական հարաբերությունները Թեհրանի հետ: Իրանն այսօր ակտիվ ներդրումներ է անում Վրաստանում՝ այն դիտարկելով որպես առևտրային ճանապարհի կարևոր մաս Կովկասի հարավում: ԱՄՆ-ն ցանկանում է քանդել այդ կապերը»,- նշում է Վաշինգտոնում գործող Gulf State Analytics կենտրոնի փորձագետ Թեոդոր Կարասիկը:
Ակնկալվում է նաև, որ այցի ժամանակ Բոլթոնը ևս մեկ անգամ կհավաստիացնի վրացական իշխանություններին, որ ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու չի ճանաչում Հարավային Օսիայի ու Աբխազիայի անկախությունը:
«Այս խորհրդանշական քայլն էլ կնշանակի վրաց իշխանությունների համար, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը չի մոռացել Թբիլիսիի մասին», - ընդգծում է հոդվածի հեղինակը:
Հիշեցնենք, որ մինչ Վրաստան մեկնելը Բոլթոնը եղել է Հայաստանում ու Ադրբեջանում:


















































Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը