Լուկաշենկոն պաշտոնյաներին առաջարկել է կանանց եւ սիրուհիներին մինչեւ ապրիլի 1-ն աշխատանքի տեղավորել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պետծառայողներից պահանջել է բոլոր չաշխատող հարազատներին, կանանց ու սիրուհիներին աշխատանքի տեղավորել, հաղորդում է БЕЛТА գործակալությունը:
«Ուզում եմ, որ ինձ ականջալուր լինեն ինչպես այստեղ նստածները, այնպես էլ ԶԼՄ-ներով ինձ լսողները: Ես առայժմ դիմում եմ պետծառայողներին եւ երկրում մյուս նշանակալի անձանց. աշխատանքի տեղավորեք ձեր կանանց, ամուսիններին, սիրուհիներին ու սիրեկաններին, հարազատներին ու մերձավորներին: Նրանց բոլորին, ովքեր պետք է եւ ի վիճակի են աշխատել: Նրանք առավելագույնը ապրիլի 1-ից պետք է լինեն աշխատանքի մեջ»,- հայտարարել է Լուկաշենկոն:
«Դուք կարող եք ասել, թե նրանք կվաճեն 200 կամ 400 դոլար տարեկան: Ոչ, ցանկալի է, որ նրանք լինեն աշխատանքի մեջ: Գնդապետ Շպեգունն այդ հարցը պետք է վերցնի իր անձնական վերահսկողության տակ եւ ապրիլի 1-ից ինձ զեկուցի: Կադրային ռեեստրով կնայենք, թե ո՞վ է, ո՞ւմ կինն է տանը նստած, 20-22 տարեկան երեխա ունեցող եւ դեռ թոշակային տարիքի չհասած կինը: Հավանաբար, դուք ոմանց գիտեք, ես՝ նույնպես: Բայց առայժմ ազգանուններ չեմ տալիս»,- ավելացրել է Լուկաշենկոն:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)