Արտահանման նպատակով մարիխուանայի աճեցման շուրջ քննարկումները շարունակվում են
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր-նախագահ Բիձինա Իվանիշվիլին կարծում է, որ արտահանման նպատակով մարիխուանայի արտադրությունը տնտեսական առումով կարող է շատ շահավետ լինել, սակայն եթե եկեղեցին ու հասարակությունը դրան դեմ լինեն, ապա նրանց դիրքորոշումը պետք է հաշվի առնել, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել էր, որ կառավարությունը դիտարկում է բժշկական նպատակներով մարիխուանայի աճեցման ու արտահանման օրինականացման հնարավորությունը: Նրա խոսքով՝ կանեփի աճեցումը խստորեն կկարգավորվի:
«Այն, որ պատրիարքությունը մտահոգված է, ինձ համար հասկանալի է, քանի որ վրաց եկեղեցին հոգ է տանում ժողովրդի մասին…Քննարկումները թեմայի շուրջ շարունակվում են, ու եթե մեզ վստահեցնեն, որ այն իրոք ռիսկեր է պարունակում, ապա «Վրացական երազանք»-ի թիմը չի գնա հասարակության դեմ»,- ասել է Իվանիշվիլին:
Նշենք, որ Վրաստանում հոկտեմբերի 28-ին անցկացվելու են նախագահական ընտրություններ: Նախագահը կընտրվի ոչ թե 5, այլ 6 տարի ժամկետով: Վրաստանի ԿԸՀ-ն գրանցել է 25 թեկնածուի:


















































Սահակաշվիլիի կողմնակիցները Իվանիշվիլիից պահանջել են ծնկի գալ եւ ներում հայցել
Թբիլիսիում ցուցարարները փորձել են ներխուժել խորհրդարան, իրավիճակը լարված է (տեսանյութ)
Վրաստանում պետությունը կշարունակի օգնել փոքր ու միջին հյուրանոցներին
Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանից զբոսաշրջիկների համար
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2 դեպք
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել