Նիկոլ Փաշինյանը հետեւում է Սերժ Սարգսյանի օրինակին
Պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք պատկերացնո՞ւմ է ՀՀԿ-ին ընդդիմության դերում, քանի որ Էդուարդ Շարմազանովն ասում է, որ ՀՀԿ պետք է մասնակցի ընտրություններին և լինի այնպիսի ընդդիմություն, որը կկարողանա զսպել իշխանության քաղաքական ախորժակը, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ասել է. «Ես չէ, որ ՀՀԿ-ին պետք է պատկերացնեմ ընդդիմության կամ իշխանության դերում, դա պետք է անեն ընտրողները և մեր գործառույթը համարում եմ ազատ կամարտահայտման համար հանարավորություն ստեղծելը: Իհարկե, քաղաքական բոլոր ուժերի համար պետք է ստեղծվեն հավասար պայմաններ, որպեսզի նրանք ուրիշների հետ իրավունքների հավասարության պայմաններում մասնակցեն: Պետք է սովորենք նրան, որ քաղաքացիներն են այն սուբյեկտը, որոնք որ պետք է պատասխանեն այդ հարցերին՝ իրենց քվեարկության և վերաբերմունքի միջոցով»:
Հարցին՝ նախկին պաշտոնյաներից հնարավո՞ր է համալրեն ՔՊ ցուցակը, նա պատասխանել է.
«Ցուցակում հնարավոր են լինեն տարբեր ուժեր: Ես հույս ունեմ՝ այս պրոցեսը, ինչ-որ անում ենք, կլինի, չեմ ասում իդեալական, բայց գոնե այդ ուժերի համախմբում: Մենք մեծ խնդիր ունենք կոնսոլիդացնելու, համախմբում իրականացնելու ուղղությամբ: Պետք է փորձ անել՝ պրոֆեսիոնալ մարդկանց առաջ ճանապարհը չփակել: Եկեք հասկանանք, թե ինչպե՞ս Սերժ Սարգսյանը երկար տարիներ կարողացավ պահել իշխանությունը: Եթե նայենք, կհասկանանք՝ պրոֆեսիոնալներին ներգրավելով: Նրանց ներգրավելով հո չե՞ն ասել՝ եկեք, գնանք երկիրը թալանենք, ասել են՝ հանուն ազգի, պետության պետք է այս ծառայությունը ստանձնենք…
Էլի եմ ասում՝ ով ուզում է լինի՝ կլինեմ ես, Հունան Պողոսյանը, թե մեկ այլ անձ, եթե հընթացս կպարզվի, որ նա քրեորեն հետապնդելի արարք է թույլ տվել, նա կկանգնի դատարանի առաջ»:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ