Արհեստական խորհրդարան, որտեղ կանայք պարտադրված շատ կլինեն
Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը նախատեսում է տարածքային ցուցակների վերացում, պարզ համամասնական ընտրակարգի ընդունում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ԱԺ արտահերթ նիստում ներկայացնելով Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, նշեց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը:
Նրա խոսքվո, նախագիծը նախատեսում է նաեւ կոալիցիաների ձեւավորման սահմանափակումների վերացում եւ ժամկետների ընդլայնում՝ 6 օրվա փոխարեն սահմանելով 10 օր. «Երրորդ, կուսակցական բազմակարծության ապահովման նպատակով ընտրվելու նվազագույն շեմի իջեցում՝ կուսակցությունների համար ներկայիս 5 տոկոսի փոխարեն 4 տոկոս, իսկ դաշինքների համար 7 տոկոսի փոխարեն 6 տոկոս: 4-րդ. ընտրագրավի չափի իջեցում՝ ներկայիս 10 մլն դրամի փոխարեն 7,5 մլն դրամ»,-ասաց Զեյնալյանը՝ հավելելով, որ ընտրագրավը կվերադարձվի քաղաքական ուժերին, եթե նրանք ստանան 2 տոկոսից ավելի ձայն, ներկայիս 4-ի փոխարեն: Նախատեսվում է նաեւ, որ նվազագույն ԱԺ-ում ներկայացված պետք է լինի ոչ թե 3, այլ 4 քաղաքական ուժ: «Կանանց ներկայության քվոտան 25 տոկոսից դարձնել 30 տոկոս: Բոնուսային համակարգի վերացում Երեւանի, Գյումրիի եւ Վանաձորի ընտրությունների ժամանակ»:
Զեյնալյանը նշեց, որ առաջարկվում է նաեւ, որ ընտրողների ցուցակում կլինեն միայն այն անձանց անունները, որոնք վերջին մի քանի տարվա ընթացքում վավեր անձնագիր ունեն: Նախագիծը ենթադրում է նաեւ քաղաքական բանավեճերի կազմակերպում, որոնցից առնվազն մեկը պետք է լինի ընտրություններին մասնակցող ուժերի ցուցակների առաջին համարների մակարդակով: Բացի այդ, քվեարկության ժամանակ կոչումով բարձր սպաներին արգելվելու է ներկա լինել տեղամասում, երբ այնտեղ քվեարկում են ցածր կոչում ունեցող զինծառայողները:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ