Ադրբեջանցի գործարարին պարտավորեցրել են նախկին կնոջը 585 մլն դոլար վճարել
Մոսկովյան քաղաքային դատարանը մերժել է Ռուսաստանում բնակվող ադրբեջանցի միլիարդատեր Ֆարհադ Ահմեդովի բողոքարկումը՝ կապված լոնդոնյան դատարանի որոշման հետ, որը վերջինիս պարտավորեցրել էր 585 մլն դոլար վճարել նախկին կնոջն ամուսնալուծությունից հետո:
Ինչպես փոխանցում է Minval.az-ը, Մոսկվայի քաղաքային դատարանն ուժի մեջ է թողել Զյուզինսկի շրջանային դատարանի որոշումը, որը նույնպես մերժել էր հայցը, որով փորձ էր արվում ապացուցել, որ գործարարը կնոջից բաժանվել է դեռևս 16 տարի առաջ Ռուսաստանում:
Նշվում է, որ գործարարը «բավարար հավաստի ապացույցներ» չի ներկայացրել: Մոսկովյան դատարանի վճիռը մեկնաբանելիս գործարարի փաստաբանը նշել է, որ վճռաբեկ բողոքի հայց կներկայացվի Գերագույն դատարան:
Գործարարը պնդում է, որ կնոջից բաժանվել է 2000 թվականին, սակայն կինն ապահարզանի գործընթացն սկսել է 2003 թվականին և լոնդոնյան դատարանին համոզել է, որ իրենք մինչ այդ միասին են ապրել:
Այդպիսով՝ նա պահանջել է գործարարի կարողության իրեն հասանելիք մասը, որը վերջինս վաստակել է այդ տարիներին:
2012 թվականին Ահմեդովը «Նորթգազ» ընկերության իր մասնաբաժինը վաճառել էր 1.387 մլրդ դոլարով: Բացի այդ, Լոնդոնի դատարանն այս տարվա ապրիլին որոշում է կայացրել կալանքի տակ առնել Ահմեդովին պատկանող Luna զբոսանավը, որի արժեքը 492 մլն դոլար է:


















































Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը