Sony-ն որոշել է ֆիլմ նկարահանել թմրաբարոն Կարճլիկի մասին
Sony Pictures կինոընկերությունը մտադիր է ձեռք բերել մեքսիկացի թմրաբարոն Խոակին Գուսմանի մասին գրքի էկրանավորման իրավունքները, հայտնում է BBC–ի Ռուսական ծառայությունը։
«Բռնել Կարճլիկին» վերնագրով գիրքը, որը պատմում է այն ամերիկացի իրավապահի մասին, ում հաջողվել էր բռնել աշխարհի ամենահայտնի թմրաբարոնին, վաճառքում կհայտնվի հոկտեմբերին։ Այդ նույն ժամանակ, ակնկալվում է, որ կսկսվի Գուսմանի նկատմամբ դատավարությունը։
Որպես ռեժիսոր Sony–ն հույս ունի ներգրավել Մայքլ Բեյին, որը հայտնի է «Արմագեդդոն», «Ժայռ» ու «Տրանսֆորմերներ» ֆիլմերով։
Զուգահեռաբար Fox կինոընկերությունը սկսում է Դոն Ուինսլոուի «Կարտել» վեպի էկրանավորումը, որում խոսքը դարձյալ խոշոր թմրաբարոնի հետապնդման մասին է։ Ռեժիսորը Ռիդլի Սքոթթն է լինելու։
Խոակին Գուսմանը, որը առավել հայտնի է Կարճլիկ մականունով, մեքսիկական «Սինալոա» թմրակարտելի հիմնադիրն է , նա ԱՄՆ-ում մեղադրվում է թմրադեղերի խոշոր խմբաքանակի մաքսանենգության, սպանությունների, դավադրության ու այլ հանցագործությունների համար։
Երկար տարիներ Խոակին Գուսմանը համարվում էր աշխարհի ամենաորոնվող հանցագործներից մեկը։ Արդյունքում նրան ձերբակալել են Մեքսիկայում։ Երկիրը համաձայնել է թմրաբարոնին արտահանձնել ԱՄՆ այն բանից հետո, երբ ամերիկյան դատախազությունը խոստացել է, որ Գուսմանի նկատմամբ չի կիրառվելու մահապատիժ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)