Կոկորինի եւ Մամաեւի խափանման միջոցը մնաց կալանքը
Մոսկվայի քաղաքային դատարանը մերժել է Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հարձակվող Ալեքսանդր Կոկորինի եւ «Կրասնոդարի» կիսապաշտպան Պավել Մամաեւի պաշտպանների բողոքարկումը եւ անփոփոխ է թողել խափանման միջոցը՝ կալանք, հաղորդում է tass.ru-ն:
Նրանց մեղադրանք է առաջադրվել խուլիգանության ու ծեծկռտուք սարքելու հատկանիշներով: Կոկորինը եւ Մամաեւը մինչեւ դեկտեմբերի 8-ը կմնան «Բուտիրկա» քննչական մեկուսարանում:
Հոկտեմբերի 8-ին ֆուտբոլիստները Մոսկվայում ծեծել էին ռուսական Առաջին ալիքի հաղորդավարուհի Օլգա Ուշակովայի վարորդին՝ նրան հասցնելով գանգուղեղի ծանր վնասվածքներ: Դրանից հետո Կոկորինն ու Մամաեւը սրճարանում հարձակվել էին Ռուսաստանի արդյունաբերության եւ առեւտրի նախարարության ներկայացուցիչ Դենիս Պակի վրա:
Միջադեպից հետո «Կրասնոդարը» հայտարարել էր, որ մտադիր է խզել պայմանագիրը Մամաեւի հետ: «Զենիթն» էլ խստորեն դատապարտել էր իր ֆուտբոլիստի վարքը եւ խոսատցել կիրառել պայմանագրով հնարավոր ամենախիստ պատիժն ու տուգանքը:


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Մի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Փոխվում է Գերմանիայի քաղաքական քարտեզը