Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Royal Dragoon Guards պարկապզուկահարը կնվագի Երևանի կենտրոնում Պաու Կուբարսին ճանաչվել է Եվրոպայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ Հայաստան դաշինքի օգտին քվեարկած ընտրողը լուսանկարել է քվեաթերթիկը․ երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Նուբարաշեն ՔԿՀ-ում մահացել է Ստեփանավանի ընտրություններում Ուժեղ Հայաստանի համայնքապետի թեկնածուն ՆԳ նախարարի տեղակալն ընդունել է Խոշտանգումների դեմ պայքարի համաշխարհային կազմակերպության առաքելության ներկայացուցիչներին ՀՀ վարչապետի գավաթ» լողի մրցաշար․ կմրցեն 4-7-րդ և 8-12-րդ դասարանցիները Ավարտվել է 3 անձի սպանության, ինքնասպանության հասցնելու փորձի, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, շորթման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք․ կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը Տիգրան Համբարձումյանը՝ WCF Crete Rapid Challenge 2026 մրցաշարի հաղթող ՀԴԲ-ն ուսումնասիրում է Nvidia-ի գործադիր տնօրենի հետ կապված գործը Զինվորականներն ամրապնդում են մեր բանակցային դիրքերը Թուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասին

Royal Dragoon Guards պարկապզուկահարը կնվագի Երևանի կենտրոնումՊաու Կուբարսին ճանաչվել է Եվրոպայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստՀայաստան դաշինքի օգտին քվեարկած ընտրողը լուսանկարել է քվեաթերթիկը․ երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումՆուբարաշեն ՔԿՀ-ում մահացել է Ստեփանավանի ընտրություններում Ուժեղ Հայաստանի համայնքապետի թեկնածունՆԳ նախարարի տեղակալն ընդունել է Խոշտանգումների դեմ պայքարի համաշխարհային կազմակերպության առաքելության ներկայացուցիչներինՀՀ վարչապետի գավաթ» լողի մրցաշար․ կմրցեն 4-7-րդ և 8-12-րդ դասարանցիներըԱվարտվել է 3 անձի սպանության, ինքնասպանության հասցնելու փորձի, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, շորթման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըԶԳՈՒՇԱՑԵ՛Ք․ կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՏիգրան Համբարձումյանը՝ WCF Crete Rapid Challenge 2026 մրցաշարի հաղթողՀԴԲ-ն ուսումնասիրում է Nvidia-ի գործադիր տնօրենի հետ կապված գործըԶինվորականներն ամրապնդում են մեր բանակցային դիրքերըԹուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասինԿրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմերՌաուլ Գոնսալեսը իսպանական Օվիեդոյի գլխավոր մարզիչն էԻրանը կոչ է արել ԱՄՆ-ին ընդունել Թեհրանի յոթ պայմաններըԷստոնիայի ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանին շնորհել է Արժանիքների խաչ առաջին աստիճանի շքանշանՄեծարման երեկո Կապույտ մզկիթումՈւշադրություն. Մ-2 Լծեն-Տաթև-Քաշունի ճանապարհահատվածը փակ էՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հարի Քեյնը տեղ չի գտել տարվա խորհրդանշական հավաքականումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 40 քաղաքացուՓարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել էՀայաստանը բանակցում է միջազգային խոշոր լոգիստիկ ընկերության հետՎեց ամիս ազատազրկման՝ բռնաբարության և սեռական բռնության երեք դեպքի համարԵթե հարցնեք նրա խաղընկերներին, կասեն` նա լավագույն կիսապաշտպանն է COP17 համաժողովն անցկացվել է անվտանգության բարձր մակարդակի ապահովմամբ և առանց միջադեպերի (տեսանյութ)Այս պահին նման զարգացումը բավականին քիչ հավանական է թվումՕդի ջերմաստիճանը կնվազի` առանց տեղումներիՍենեգալում ընթացող պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի ջրամատակարարումըԺոզե Մոուրինյուն ճանաչվել է Իսպանիայի Լա լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիչՀոկտեմբերին Հայաստան է այցելել 286.182 զբոսաշրջիկՓԾ տնօրենն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչինԽոսրովի անտառ պետական արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են արու բեզոարյան այծերի (տեսանյութ) Ոստիկանության գվարդիայի փողային նվագախումբը Հայաստանը ներկայացրել է Օմանի միջազգային փառատոնումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուՓոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստըՍառնարանային համակարգերի կիբերհարձակումների մեջ Ֆրանսիան մեղադրել է ԻրանինԱրարատ Միրզոյանը բարձր է գնահատել Էստոնիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը (տեսանյութ)Տղամարդը մտել է Փարաքարի եկեղեցու տարածք, վնասել ու կոտրել գույքը (տեսանյութ)Փիթ Հեգսեթին պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ առաջարկ է ներկայացվելԷբրիմա Տունկարան հայտնվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մի շարք ակումբների դիտակետումԵրկրի ջերմության կուտակման արագությունը զգալիորեն աճել էՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա (տեսանյութ)ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT
Աշխարհ

Թուրքերը նորից խուզարկել են Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանը

  Թուրք քննիչներն այսօր նորից մուտք են գործել Ստամբուլում Սաուդյան
Արաբիայի հյուպատոսարանի տարածք, որտեղ երեկվանից խուզարկություն են
կատարում՝ փորձելով տեղեկություններ հայթայթել սաուդցի ընդդիմադիր լրագրող
Ջամալ Խաշոջիի առեղծվածային անհետացման մասին:


Սաուդյան Արաբիայի ռեժիմի քննադատ Խաշոջին հոկտեմբերի 2-ին այցելել է հյուպատոսարան, և դրանից հետո նրա մասին որևէ տեղեկություն չկա:
Թուրք իրավապահները համոզված են, որ հյուպատոսարանում լրագրողին
հարցաքննել են և մարմինը մասնատելով՝ սպանել: Թուրքերն ընդգծում են հենց
այդ դաժան հանգամանքը՝ ոչ թե սպանել են ու մասնատել, այլ մասնատելով են
սպանել, և այդ սարսափելի կտտանքը տևել է 7 րոպե:


Ըստ թուրքերի, սպանությունից հետո սաուդցի-քիլերների խումբը դիակի մասերը, ենթադրաբար, դուրս է հանել հյուպատոսարանի տարածքից:
Թուրք քննիչների համոզմամբ, լրագրողին սպանելու համար Սաուդյան
Արաբիայից Ստամբուլ մասնավոր օդանավով ժամանել է հատուկ թիմ, որի կազմում
15 անդամ է եղել:


Ենթադրվում է, որ նրանք կապեր ունեն Սաուդյան Արաբիայի թագաժառանգ
Մուհամադ բին Սալմանի հետ, ով, ամենայն հավանականությամբ, ոչ հեռու
ապագայում կփոխարինի 82-ամյա հորը՝ թագավոր Սալմանին:


Քիլերների խումբը, որի կազմում էին անվտանգության ծառայության անդամներ,
զինծառայողներ, քննիչներ և նույնիսկ մեկ դատական բժիշկ՝ բոլորը
դիվանագիտական անձնագրերով, սպանությունից հետո անմիջապես վերադարձել է
հայրենիք:


Սաուդյան Արաբիան կտրականապես հերքում է ընդդիմադիր լրագրողին սպանելու մեղադրանքը:
Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ի կարևոր գործընկերն է տարածաշրջանում և մտադիր է
առաջիկայում 450 միլիարդ դոլարով գնել ամերիկյան արտադրության տարբեր
ապրանքներ ու սարքավորումներ և 110-ը միլիարդ դոլարով գնել զենք ու
զինամթերք:

Ըստ նախագահ Դոնալդ Թրամփի, այդ հսկայական գումարն աննախադեպ է
ոչ միայն Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի, այլև ամբողջ աշխարհի առևտրի
պատմության ընթացքում: Բայց մյուս կողմից ամերիկացիները չեն կարող անտեսել
ամերիկյան և համաշխարհային հանրության զայրույթը լրագրողի անհետացման
հարցում:


Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել
թագավոր Սալմանի հետ: Ըստ Թրամփի, թագավորը հավաստիացրել է, թե ոչ մի
տեղեկություն չունի լրագրողի մասին և խոստացել է, որ Սաուդյան Արաբիայի
իրավապահներն ըստ ամենայնի կաջակցեն թուրք գործընկերներին:


Թրամփը պետքարտուղար Մայք Փոմփեոյին գործուղել է տարածաշրջան: Փոմփեոն
Էր-Ռիադում հանդիպել է և՛ թագավորի, և՛ թագաժառանգի հետ, ինչից հետո մեկնել
է Թուրքիա, որտեղ հանդիպել է նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի և
արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ:
Փոմփեոյի փոխանցմամբ, թագավորը և թագաժառանգը խոստացել են աջակցել հետաքննությանը:

Թուրք քննիչները խուզարկություններ են անցկացրել ոչ միայն
հյուպատոսարանի շենքում, այլև համալիրի մաս կազմող այգու տարածքում,
ստուգել են մեքենաները և վերցրել ինչ-որ նյութերի նմուշներ: Թուրքերը չեն
ասում, թե խոսքը ինչ տեսակինյութերի մասին է:


Ուշագրավ է, որ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոս Մուհամադ ալ-Օթայբին հոկտեմբերի 16-ին հայրենիք է վերադարձել:
Թուրքերը պնդում են, որ ունեն լրագրողի սպանության փաստը հաստատող
աուդիո-վիզուալ ինֆորմացիա: Նախագահ Թրամփն ասել է, թե ամերիկացիներին
անհրաժեշտ են այդ ապացույցների կրկնօրինակները և հույս է հայտնել, որ
պետքարտուղարը դրանք իր հետ կբերի Վաշինգթոն:


Մինչդեռ, «Ենի Շաֆաք» իշխանամետ թուրքական պարբերականն այսօր շատ
հետաքրքիր լուր է հայտնել՝ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում
ճանապարհային կասկածելի վթարից զոհվել է օդուժի սպա Սաադ ալ-Բուսթանին, ով
քիլերների խմբի կազմում հոկտեմբերի 2-ին ժամանել է Ստամբուլ և, ամենայն
հավանականությամբ, ներկա է եղել լրագրողի սպանությանը: