Բաքվում Թուրքիայի նախկին դեսպանը հայտարարել է, որ պատրաստ է իր կյանքը զոհել հանուն Արցախի
Բաքվում Թուրքիայի նախկին դեսպան Հուլուսի Քըլըչը հայտարարել է, որ պատրաստ է իր կյանքը զոհել հանուն Արցախի՝ «Ադրբեջանի շահերը պաշտպանելու համար», այս մասին գրում է ադբեջանական Report գործակալությունը:
Նման հայտարարություն թուրք դիվանագետն արել է Թուրքիայի Թոքատ քաղաքում՝ Ադրբեջանի 100-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ: Ներկա է եղել նաև Անկարայում Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմը:
«Մենք հայ-թուրքական սահմանը փակել ենք Ադրբեջանի համար: Աշխարհում չկա երկրորդ նման օրինակ, երբ մի պետություն փակի իր սահմանը հանուն մեկ այլ պետության: Սա վկայում է այն մասին, թե որքան մոտ են միմյանց Թուրքիան և Ադրբեջանը»,- ասել է նախկին դեսպանը, որն Ադրբեջանում Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցիչն է եղել 2008-2012 թվականներն ընկած ժամանակահատվածում:
Նա հավելել է, որ պատրաստ է պայքարել հանուն Ադրբեջանի՝ չխնայելով իր կյանքն անգամ Արցախի «վերադարձի համար»:


















































Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը