Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Հայաստան

«Չպետք է թույլ տանք, որ Հայաստանում զարգանա «քաղաքական ռասիզմ». Նիկոլ Փաշինյան

 Կարևոր է, որ հեղափոխության արդյունքում որևէ մեկն իր կյանքն ավարտված
չհամարի Հայաստանում,  կառավարության արտահերթ նիստին հայտարարեց
վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Սյունիքի մարզպետի պաշտոնում
ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանի նշանակմանը։

Հայտարարելով, որ Պողոսյանի՝ մարզպետի պաշտոնում նշանակելու իր առաջարկը
գուցե որոշ իմաստով տարօրինակ թվա՝ վարչապետ Փաշինյանը պարզաբանումներ
ներկայացրեց. - «Ես շատ կարևոր եմ համարում, որ երկրում տեղի ունեցած
հեղափոխության արդյունքում՝ որևէ մեկն իր կյանքը ավարտված չհամարի
Հայաստանում, և այս տրամաբանության մեջ, ես կարծում եմ, որ մենք
Հայաստանում չպետք է թույլ տանք, որպեսզի զարգանա այնպիսի մի երևույթ, որը
պայմանական կարելի է կոչել քաղաքական ռասիզմ, երբ մարդիկ ի սկզբանե
ենթարկվում են որոշակի հետապնդումների, միայն այն պատճառով, որ նրանք
պաշտոնավարել են, որոշակի գործունեություն են ծավալել նախկին կառավարության
ներկայացուցիչների հետ։ Մեր այս կառավարությունում էլ կան ոչ քիչ մարդիկ,
որոնք նույնպես այդպիսի առնչություն են ունեցել։ Մոտենում է, գալիս է
լիարժեք համախմբման ժամանակը։ Կա բարիկադներ կառուցելու և դրանք
ապամոնտաժելու ժամանակը և ես հույս ունեմ, որ մենք մոտենում ենք այդ
եզրագծին»։

 Վարչապետը սիմվոլիկ համարեց երեք մարզպետների նշանակումները։
«Նրանցից մեկը հեղափոխության ակտիվ մասնակիցներից է, Հունան Պողոսյանը
բարիկադների կամ փշալարերի մյուս կողմից էր, ինչպես օրինակ՝ Օսիպյանը և
Վանեցյանը, իսկ Համբարձում Մաթևոսյանն էլ ընդհանրապես քաղաքական
նախընտրություններ չունեցող՝ չեզոք միջավայրից եկող գործիչ է։ Այս առումով
մենք ուրվագծում ենք ապագայի վերաբերյալ մեր պատկերացնումները: Ուզում եմ
ընդգծել, որ մեզանից որևէ մեկը Հայաստանում անձեռնմխելի չէ, և դա պետք է
բոլորս հասկանանք», - ասաց Նիկոլ Փաշինյանը՝ շնորհավորելով բոլոր
մարզպետներին:

Մայիսին տեղի ունեցած հեղափոխությունից հետո Հայաստանի մարզերից վեցը
ղեկավարում էին Դաշնակցական և «Ծառուկյան» դաշինքը ներկայացնող մարզպետներ։Հոկտեմբերի սկզբին սակայն, վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջակությամբ կառավարությունը նրանց ազատեց աշխատանքից: Պատճառը Դաշնակցության և «Ծառուկյան» դաշինքի օժանդակությամբ խորհրդարանում ընդունված օրենքի նախագիծն էր, որը փողոց դուրս բերեց տասնյակ հազարավոր մարդկանց։

Կառավարության հոկտեմբերի 10-ի նիստում Գնել Սանոսյանը նշանակվեց
Գեղարքունիքի մարզպետ, Անդրեյ Ղուկասյանը՝ Լոռու, Տրդատ Սարգսյանը՝ Վայոց
Ձորի։ Մինչ օրս թափուր էին մնում Սյունիքի, Արագածոտնի և Արմավիրի մարզպետի
պաշտոնները: Կառավարության այսօրվա արտահերթ նիստում Դավիթ Գևորգյանը
նշանակվեց Արագածոտնի մարզ­պետ, Հունան Պողոսյանը՝ Սյունիքի մարպետ, Համբարձում Մաթևոսյանը՝ Արմավիրի մարզ­պետ: