WikiLeaks-ի նոր բացահայտումները հատուկ ծառայությունների վերաբերյալ (տեսանյութ)
WikiLeaks կայքն այս շաբաթ գաղտնի տեղեկությունների հազարավոր էջեր հրապարակեց: Տեղեկություններ, որոնք կայքի գնահատմամբ բացահայտում են Կենտրոնական հետախուզական գործակալության առցանց գործողությունները:
«Մեր առջեւ կանգնած առցանց վտանգները հսկայական են», - Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավար Ջեյմս Քոմին խնդրին անդրադառնալիս լավատեսորեն չեր տրամադրված, - «Մենք մարդկային պատմության ամենամեծ վերափոխման շեմին ենք, մեր կյանքը աննկարագրելի փոխվում է»:
«Ամերիկայի Ձայն»-ին չի հաջողվել պարզել անկախ աղբյուրներից, թե որքանով է WikiLeaks-ի հրապարակած 8,771 փաստաթուղթն իրական, սակայն անվտանգության փորձագետները կասկած չունեն, որ տեղեկությունների մեծ մասն իրական է.
«Ես քիչ առաջ եմ խոսել նախկին հատուկ գործակալի հետ եւ նրա խոսքով ամեն ինչ շատ վատ է: Հավանաբար գործակալության ներսում լուրջ քննություն է իրականացվելու եւ որոշ մարդիկ կազատվեն աշխատանքից»:
Ջեյմս Քոմին հիշեցնում է, որ առցանց անվտանգությունն այսուհետ առաջնային դեր պետք է գրավի.
«Աշխարհը փոքրացել է, բոլորիս դարձնելով անմիջական հարեւան»:
WikiLeaks կայքի հաղորդմամբ, հրապարակված տեղեկությունները ստացվել են ԱՄՆ-ի հատուկ ծառայություններում նախկինում աշխատող համակարգչային անվտանգության մասնագետներից: Ռուսաստանի կողմից ԱՄՆ-ի դեմ հաքերային հարձակումների մեղադրանքների հետաքննության ընթացքում, WikiLeaks-ի այս հրապարակումները կարող են մեծ վնաս հասցնել այժմ խոցելի վիճակում գտնվող ամերիկյան հատուկ ծառայություններին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)